Հասարակական08:34, 06 Փետրվար 2018
Պոլսի Հայոց պատրիարքի ընտրությունների հարցով դատական հայց է ներկայացվել Թուրքիայի ներքին գործերի նախարարության դեմ

Պոլսի Հայոց պատրիարքի ընտրությունները համակարգող մարմինը՝ Ներկայացուցչական ժողովը, դատական հայց է ներկայացել Թուրքիայի ներքին գործերի նախարարության դեմ:
«Ակօս» հայկական շաբաթաթերթի տեղեկացմամբ՝ Ներկայացուցչական ժողովն իրավունքները վերականգնելու նպատակով դատարան է դիմել այն բանից հետո, երբ նախարարությունը չի պատասխանել պատրիարքի ընտրությունների անցկացման համար ներկայացված դիմումներին:
2017թ մարտի 15-ին Պոլսի հայոց պատրիարքի տեղապահ ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի տնօրինությամբ կազմված Ներկայացուցչական ժողովը 2017 թվականի օգոստոսին Ստամբուլի նահանգապետարանի միջոցով ՆԳՆ էր ուղարկել պատրիարքի ընտրությունների անցկացման համար դիմում, որի մեջ նշված էր նաև ընտրության անցկացման ամսաթիվը: Ընտրությունները համակարգող մարմինը, այս միջնորդության համար պատասխան չստանալով, հիշեցման կարգով ևս մեկ դիմում էր ներկայացրել, որը նույնպես անպատասխան էր մնացել:
«Ակօսը» տեղեկացնում է, որ Ներկայացուցչական ժողովի անդամներից որոշները դեմ են եղել դատարան դիմելուն: Դատարան հայց ներկայացնելու շուրջ քննարկումներից հետո Ներկայացուցչական ժողովի անդամներից Խոսրով Քյոլեդավիթօղլուն, Վարուժան Բուլգան, պատրիարքարանի հոգևոր խորհրդի ներկայացուցիչներ տեր Կորյուն Ֆեներջյանը և տեր Տրդատ Ուզունյանը հրաժարական են տվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |