Տարածաշրջան11:09, 06 Փետրվար 2018
Էրդողանը խոսել է նախապատրաստվող նոր ռազմական օպերացիայի մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել է իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության ժողովին, որի ընթացքում խոսել է Սիրիայում պաշտոնական Անկարայի հետագա ծրագրերի մասին:
Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ Էրդողանը հայտնել է, որ այս պահին Աֆրինում սպանված քուրդ զինյալների թիվը մոտենում է 1000-ի: Թուրքիայի նախագահը խոստովանել է, որ Թուրքիայի բանակը ևս ունի կորուստներ:
«Մենք Սիրիայի հետ ունենք 911 կմ-ոց սահման: Մինչև հիմա մաքրել ենք 700կմ-ը: Մենք կանգնած ենք ահաբեկչական կազմակերպությունների կրակի դիմաց: ԱՄՆ-ն դա գիտի՞, չի տեսնու՞մ: Օբաման էլ մեզ հետ ճիշտ չխոսեց: Թրամփն էլ է նույն ճամապարհով գնում: Լավ, իսկ ինչ է, ու՞մ եք այստեղ բերել: Սիրիայի քրդական ուժերի՞ն, PKK-ի՞ն: Հետո էլ ասում եք, թե Մանբիչ չմտնեք: Տո մենք գալու ենք Մանբիչ, որպեսզի այն վերադարձնենք դրա իսկական տերերին»,-շեշտել է Թուրքիայի նախագահը:
Հիշեցնենք, որ Մանբիչն այժմ գտնվում է Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունըդուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության մեջ, կա՛մ այլ կերպ»։

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ermenihaber.am-ը զրուցել է Արցախի անկման մասին պատմող «Վիրավոր արծիվը» վավերագրության հեղինակ Դեմիր Սյոնմեզի հետ։
Երկրում գործազրկության թվերը վերադարձել են COVID-19-ի ճգնաժամի ժամանակաշրջանի մակարդակին։
Էրդողանի և Իտալիայի վարչապետի նախագահությամբ գումարված գագաթնաժողովից հետո ստորագրվել է 11 պայմանագիր:
Մասնագետների կարծիքով, ընթացիկ միտումների պահպանման դեպքում Թուրքիան 2025 թվականին կարող է դառնալ աշխարհի առաջատար զբոսաշրջային ուղղություններից մեկը:
Էրդողան-Միցոտակիս հանդիպումից առաջ նախատեսված է նաև Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորգոս Գերապետրիտիսի այցը Թուրքիա։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |