Գիտակրթական09:05, 07 Փետրվար 2018
Sanbot ռոբոտը ընդհատել և նկատողություն է արել թուրք նախարարին

Անվտանգ ինտերնետի համաշխարհային օրվա առթիվ Անկարայի գիտատեխնկական կենտրոնում անցկացված միջոցառման ժամանակ Sanbot ռոբոտը նկատողություն է արել թուրք նախարարին։
Թուրքական «T24» թերթի կայքի տեղեկացմամբ՝ ռոբոտն ընդհատել է Թուրքիայի տրանսպորտի, կապի և ծովագնացության նախարար Ահմեթ Արսլանի ելույթը։ «Դանդաղ խոսիր, ի՞նչ ես ասում, չեմ հասկանում»,- ասել է ռոբոտը։ Թուրք նախարարը կոչ է արել համապատասխան մասնագետներին՝ զբաղվել ռոբոտի վերահսկմամբ։
Մասնագետներն անմիջապես անջատել են ռոբոտի բարձրախոսը, իսկ այնուհետև վերածրագրավորել ու լռեցրել նրան։
Չինական արտադրության Sanbot ռոբոտը վաճառքի է հանվել Թուրքիայում։ Այն կարողանում է ճանաչել առարկաներն ու մարդկանց, դիտում է, խոսում և արձագանքում խոսքերին, տարբերակում դեմքերը։ Այն ունի նվագարկիչ և կարողանում է պարել։ Ռոբոտը նախատեսված է բանկերում, օդանավակայաններում, դպրոցներում, հյուրանոցներում և այլ մարդաշատ հասարակական վայրերում անվտանգության և սպասարկման ոլորտում աշխատանքի համար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Գիրքը տպագրվել է Ստամբուլի Օրթաքյոյ թաղամասի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հիմնադարմի հովանավորությամբ։

Դասընթացը անցկացվում է Ադրբեջանի դեսպանատանն առընթեր գործող «Ադրբեջանի մշակութային կենտրոնի» մեկնարկած ծրագրի շրջանակներում։

Գամբիայի զինված ուժերի անձնակազմը թուրքերենի դասեր է անցնում, որպեսզի կրթությունը շարունակի Թուրքիայում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |