Տարածաշրջան07:32, 08 Փետրվար 2018
Hurriyet.Ռուսաստանը փակել է Սիրիայի օդային տարածքը Թուրքիայի օդուժի համար

Ռուսաստանը փետրվարի 4-ից ժամակավորապես փակել է Սիրիայի օդային տարածքը Թուրքիայի օդուժի համար։ Ըստ թուրքական «Diken» պարբերականի՝ այդ մասին տեղեկություն է տարածել «Hurriyet» թերթի կայքի՝ թղթակից Ուղուր Էրգանը:
Վերջինիս վարկածի համաձայն՝ դա Ռուսաստանը արել է այն բանից հետո, երբ Սիրիայի տարածքում խոցվել է ռուսական «Cy-25» կործանիչը, տեղի ծայրահեղական արմատական խմբավորումների զինյալների կողմից:
Լրագրողը նաև նշել է, որ արգելքը չի գործում միայն թուրքական անօդաչու սարքերի համար, որոնք դեռևս կարողանում են թռչել Աֆրինի վրայով:
Էրգանի խոսքերով՝ Սիրիայի օդային տարածքը Թուրքիայի համար կբացվի միայն այն բանից հետո, երբ Ռուսաստանը Սիրիայում տեղակայի նոր ՀՕՊ համակարգեր: Նոր ՀՕՊ համակարգերի տեղադրման հետևանքով, ժամանակավորապես չեն գործելու նախկին ՀՕՊ համակարգերը:
Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը հունվարի 20-ին Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։ «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմական գործողության վերջնական նպատակն է Սիրիայի քրդերից վերցնել Թուրքիայի հետ սահմանին ընկած 30կմ խորությամբ հատվածը և այնտեղ հիմնել անվտանգության գոտի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |