Տարածաշրջան13:18, 08 Փետրվար 2018
Էրդողանի հովանավորած ուժերը Աֆրինում թալանում են բնակիչների տները (տեսանյութ)

Հունվարի 20-ին Թուրքիայի բանակի ստորաբաժանումների հետ Սիրիայի քրդական Աֆրին շրջանի ներխուժած «Սիրիայի ազատ բանակ» (ՍԱԲ) կոչվող խմբավորումների զինյալները կողոպտում են խաղաղ բնակիչների տները:
Քրդական «ANF» լրատվական գործակալության հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես են Աֆրինի Ռաջո շրջանի մի գյուղում զինյալները գողանում բնակիչների հավերն ու հնդկահավերը: Աղբյուրի հաղորդմամբ՝ արաբերեն խոսող զինյալները իրար հետ խոսելիս ասում են «Քրդի մալը (ապրանքը) հալալ է»:
Նշվում է, որ նմանատիպ դեպքերը հաճախակի բնույթ են կրում. «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմագործողության սկզբից ի վեր կողոպտվել են Աֆրինի սահմանային գյուղերի շատ բնակիչների տներ ու անասնագոմեր:
Քրդական գործակալության տվյալներով Թուրքիայի նախաձեռնած գործողության 20 օրերի ընթացքում զոհվել է շուրջ 150 խաղաղ բնակիչ:
Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը հունվարի 20-ին Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։ «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմական գործողության վերջնական նպատակն է Սիրիայի քրդերից վերցնել Թուրքիայի հետ սահմանին ընկած 30կմ խորությամբ հատվածը և այնտեղ հիմնել անվտանգության գոտի։ Այս պահի դրությամբ, ըստ թուրքական պաշտոնական տվյալների սպանված քուրդ զինյալների թիվը կազմում է 999-ը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունըդուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության մեջ, կա՛մ այլ կերպ»։

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Լրագրողներ առանց սահմանի» (RSF) միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության ինդեքս 2025» ամենամյա զեկույցը։
Իտալական «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին և նույն թիմի կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն որակազրկվել են Իտալիայի ֆուտբոլի առաջնության մեկ խաղով:
Ստուգումներն իրականացվել են մի շարք հասարակական վայրերում և ստուգվել է 420.269 անձի ինքնությունը։
Նշվում է, որ փառատոնը կտևի մինչև մայիսի 4-ը։
Այս մասին հայտարարել է Աննա Ռադվանը Թուրքիայում ԵՄ պատվիրակության և Անկարայում Լեհաստանի դեսպանատան կողմից Վարշավայում րատվամիջոցների համար կազմակերպված շրջայցի ժամանակ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |