Տարածաշրջան06:02, 08 Փետրվար 2018
Ռուս-թուրքական համագործակցությունը ավիացիայի ոլորտում ընդլայնվում է

«Ռոսավիացիան» Թուրքիայի քաղավիացիայի գլխավոր տնօրինության հետ ստորագրել է պայմանագիր, որով նախատեսվում է թուրքական կողմին մատակարարել ռուսական արտադրության «Ka-32» փրկարարական ուղղաթիռներ:
Ըստ թուրքական «Milligazete» թերթի կայքի՝ պայմանագիրը ստորագրել են Թուրքիայի քաղավիացիայի փոխտնօրեն Ջան Էրելը և «Ռոսավիացիայի» նախագահ Ալեքսանդր Նարեդկոն:
Ըստ պայմանագրի ռուսական կողմը ուղղաթիռների մատակարարումը կարող է իրականացնել այս տարվա գարնանը:
Նշվում է, որ այս պայմանագիրը հիմք է հանդիսանալու, որպեսզի հետագայում այլ տեսակի ուղղաթիռներ նույնպես մատակարարվեն Թուրքիային:
Տեղեկացնենք, որ վերոնշյալ ուղղաթիռները նախատեսված են թե բեռներ փոխադրելու, թե մարտական գործողություններ վարելու համար։ Դրանց արագությունը ժամում հասնում է մինչեւ 205 կիլոմետր է: Այն կարող է փոխադրել մինչեւ 4 տոննա բեռ եւ 4 ժամ շարունակ թռչել առանց վերալիցքավորման։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |