Տարածաշրջան11:41, 09 Փետրվար 2018
Թուրքիան արդիականացնում է իր «Leopard 2» տանկերը

Թուրքիայի զինուժի սպառազինության մեջ ընդգրկված գերմանական «Leopard 2» տանկերի վրա տեղադրվելու են թուրքական ռազմարդյունաբերական «ASELSAN» ընկերության կողմից արտադրված «Polat» պաշտպանիչ համակարգեր:
Ըստ թուրքական «Sabah» պարբերականի՝ այդ համակարգերը էլեկտրոնային ալիքներ առաջացնելով, ի զորու են շեղել տանկի վրա արձակված հրթիռի ուղղությունը:
Ծրագրվում է այդ համակարգերը տեղադրել նաև Թուրքիայի բանակին պատկանող «Altay» և «M60» տանկերի վրա:
Նման համակարգեր արտադրելու որոշումը կայացվել էր դեռևս 2008թ-ին:
Հիշեցնենք, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու արտգործնախարար Սիգմար Գաբրիելը նախկինում Թուրքիային վաճառած «Leopard 2» տանկերի արդիականացումը, ինչպես նաև նոր տակերի վաճառքը անորոշ ժամանակով կասեցնելու որոշում են ընդունել: Դրա համար պատճառ էր հանդիսացել սիրիական Աֆրինում քրդերի դեմ սանձազերծած ռազմական գործողությունները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |