Տարածաշրջան08:45, 10 Փետրվար 2018
Վիզաների դյուրացման հարցում Ռուսաստանը Թուրքիայի հետ զիջման չի գնա առայժմ

Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսեյ Յերխովը հայտարարել է, որ պաշտոնական Մոսկվան առայժմ պատրաստ չէ վերացնել Անկարայի հետ առկա սահմանափակումները վիզաների տրամադրման հարցերում։
«Այս պահին Թուրքիան միակողմանի հեշտացնում է Ռուսաստանի քաղաքացիների համար վիզաների տրամադրման հարցը՝ նպատակ ունենալով ավելացնել Թուրքիա մեկնող ռուս զբոսաշրջիկների թիվը։ Ռուսաստանը, սակայն, առայժմ պատրաստ չէ դեռևս 2010թ․ ստորագրված երկկողմանի վիզաների ազատականացման պայմանագրի վերականգմանը»,- ըստ թուրքական «Gazeteduvar» թերթի կայքի՝ ասել է ռուս դեսպանը։
Վերջինս նաև անդրադարձել է սիրիական ճգնաժամի հարցում ռուս-թուրքական հարաբերություններին։ Թուրքիային Ռուսաստանին համատեղ ուժերով հաջողվել է կյանքի կոչել Աստանայի պայմանագրի դրույթները, որով նախատեսվում էր անվտանգության գոտիներ ստեղծել։ Յերխովը, սակայն, նշել է, որ առայժմ ամեն ինչ հարթ չի ընթանում Սիրիայում։ Դեռևս պահնապվում են ահաբեկչական կազմակերպությունների մնացորդները, որոնց դեմ պետք է պայքարել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |