Տարածաշրջան11:24, 12 Փետրվար 2018
Չավուշօղլուն ԱՄՆ-ին. «Կամ մեր հարաբերությունները կկարգավորվեն, կամ էլ ամբողջովին կվատանան»

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնի հետ հանդիպումից առաջ խոսել է թուրք-ամերիկյան հարաբերությունների վերաբերյալ:
«Արդեն չենք ցանկանում լսել ԱՄՆ-ի խոստումները: Մենք այժմ հստակ քայլեր ենք ցանկանում տեսնել: Գյուլենական համայնքի, Սիրիայի քրդական ուժերի հարցում ԱՄՆ-ի հետ մեր շփումներում լուրջ սխալներ ենք տեսնում: Մեզ տրված խոստումները չիրականացվեցին: Կամ մեր հարաբերությունները կկարգավորվեն, կամ էլ ամբողջությամբ կվատանան:»,-ասել է Չավուշօղլուն:
Վերջինս զգուշացրել է, որ, եթե ԱՄՆ-ն համապատասխան քայլեր չձեռնարկի Սիրիայի քրդերի հարցում, ապա Թուրքիայի զինուժը, որն այժմ Աֆրինում գործողություն է իրականացնում, կշարժվի դեպի Մանբիչ, որը նույնպես գտնվում է Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ:
Թուրքիան Սիրիայի քրդական ուժերին համարում է ահաբեկչական կազմակերպություններ: ԱՄՆ-ն իր հերթին քրդերին աջակցում է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում:
Թուրք պաշտոնյան պնդել է, որ Սիրիայի քրդական ուժերը Թուրքիայի բանակի և վերջինիս դաշնակից «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման դեմ հանում են ԻՊ-ի զինյալներին, որոնք այժմ գերության մեջ են պահվում քրդական ուժերի կողմից:
Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը հունվարի 20-ին Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։ «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմական գործողության վերջնական նպատակն է Սիրիայի քրդերից վերցնել Թուրքիայի հետ սահմանին ընկած 30կմ խորությամբ հատվածը և այնտեղ հիմնել անվտանգության գոտի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |