Հասարակական09:12, 12 Փետրվար 2018
Պոլսում բողոքում են Աթեշյանի դեմ

Ստամբուլում փետրվարի 11-ին Բուն Բարեկենդանի տոնին անցկացվող պատարագի ժամանակ բողոքել են Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի դեմ:
Բողոքի համար պատճառ էր դարձել փետրվարի 9-ին Պոլսի հայոց պատրիարքության կրոնական ժողովի որոշումը: Ժողովը, տեղի տալով պետության պահանջներին, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին վերականգնել էր պատրիարքի փոխանորդի պաշտոնում:
Աթեշյանի դեմ բողոքը տեղի է ունեցել Ֆերիքյոյ թաղամասում գտնվող հայկական եկեղեցում, որտեղ անցակցվող պատարագին ներկա է եղել նաև Աթեշյանը: Պատարագին մասնակցող Բեսսե Քաբաքը որպես բողոքի նշան վեր էր բարձրացրել Աստվածաշունչը և սկսել էր երգել «Տեր, որողորմյա» շարականը:
Քաբաքին եկեղեցուց դուրս են հրավիրել, իսկ եկեղեցու դռների մոտ կանգնած ոստիկանները նրան տարել են Ֆերիքյոյի ոստիկանական տեղամաս, որտեղ մեկ ժամ պահելուց և արձանագրություն կազմելուց հետո բաց են թողել:
Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին Ստամբուլի նահանգապետարանը նամակ էր ուղարկել պատրիարքարան: Նամակում նշվում էր, որ պետությունը 2017 մարտի 15-ին Պոլսի հայոց պատրիարքի տեղապահ ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի ընտրությունը և այդ ընթացքում նրա ընդունած որոշումները անվավեր է համարում, իսկ պատրիարքության ղեկավար է ճանաչում Արամ Աթեշյանին, որին Նախարարների խորհուրդը 2010 թվականին պատրիարքի փոխանորդի լիազորություններ էր տվել: Նամակում ընդգծվում է, որ պատրիարքի ընտրություններ չեն կարող անցկացվել, քանի դեռ ողջ է Մեսրոպ Մութաֆյան պատրիարքը:
Նշենք, որ պատրիարքն անբուժելի հիվանդության պատճառով ի վիճակի չէ կատարել իր պարտականությունները: Այդ մասին վկայում են նաև բժիշկական եզրակացությունները և դատարանի որոշումը, որով նա անգործունյա է ճանաչվել, իսկ մայրը նշանակվել է խնամակալ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Թուրքական «Area» հետազոտական ընկերությունը Թուրքիայի 26 շրջանում հեռախոսային սոցհարցում է անցկացրել քաղաքական ուժերի վերաբերյալ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |