Տարածաշրջան13:11, 12 Փետրվար 2018
HDP-ի նոր համանախագահի նկատմամբ հետաքննություն է սկսվել

Թուրքիայում հետաքննություն է սկսվել երկրի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) նորընտիր համախագահներից մեկի՝ Փերվին Բուլդանի նկատմամբ:
Ըստ թուրքական «Birgun» թերթի կայքի՝ նա մեղադրվում է «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն անելու» մեջ:
Պատճառը՝ 2008 և 2015թթ-ին Բուլդանի ունեցած ելույթներն են, որտեղ քուրդ կին քաղաքական գործիչն ասել էր, որ «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ- PKK) առաջնորդ ցմահ բանտարկված Աբդուլլահ Օջալանը պետք է ազատ արձակվի: Բացի դրանից նա ասել էր, որ «PKK»-ն ահաբեկչական կազմակերպություն չէ:
Աղբյուրը նշում է, որ եթե հայցը բավարարվի, ապա քուրդ գործչին սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում:
Հիշեցնենք, որ փետրվարի 11-ին կայացել էր քրդամետ կուսակցության կոնգրեսը, որտեղ նոր համանախագահներ են ընտրվել, քանի որ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը այժմ բանտում են: Նոր համանախագահների պաշտոնը զբաղեցրել են Փերվին Բուլդանը և Սըրրը Սյուրեյա Օնդերը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |