Տարածաշրջան10:04, 12 Փետրվար 2018
Քուրդ զինյալները խոցել են թուրքական ռազմական ուղղաթիռ

Թուրքիայի զինուժի կողմից Սիրիայում իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիայի ընթացքում՝ փետրվարի 10-ին, տեղի քրդական ուժերը խոցել են «ATAK» տիպի թուրքական ռազմական ուղղաթիռ:
«BBC» լրատվամիջոցի թուրքական ծառայությունը, հղում անելով Թուրքիայի զինուժի գլխավոր շտաբին, նշում է, որ տեղի ունեցածի հետևանքով սպանվել են ուղղաթիռում գտնվող 2 թուրք օդաչուները:
Լուրը հաստատել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Վերջինս նշել է, որ Սիրիայի քրդական ուժերը «թանկ են վճարելու տեղի ունեցածի համար»:
Նույն օրը սպանվել էր ևս 9 թուրք զինվոր: Ընդհանուր առմամբ մեկ օրվա ընթացքում Թուրքիայի բանակը քրդերի հետ բախումներում տվել է 11 զինվորի կորուստ:
Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը հունվարի 20-ին Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։ «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմական գործողության վերջնական նպատակն է Սիրիայի քրդերից վերցնել Թուրքիայի հետ սահմանին ընկած 30 կմ խորությամբ հատվածը և այնտեղ հիմնել անվտանգության գոտի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |