Տարածաշրջան08:07, 13 Փետրվար 2018
ԱՄՆ-ը զգուշացրել է Ադրբեջան այցելել ցանկացող իր քաղաքացիներին. «Ահաբեկչության վտանգ կա»
ԱՄՆ Պետքարտուղարությունն Ադրբեջանին ընդգրկել է այն երկրների ցանկում, որտեղ առկա է ահաբեկչության սպառնալիք:
Ըստ թուրքական «haber7» լրատվական կայքի՝ ԱՄՆ պետքարտուղարությունը ներկայացրել է ճանապարհորդությունների անվտանգության մասին քաղաքացիների իրազեկման համակարգ:
Պետքարտուղարության հայտարարության մեջ նշվում, որ չնայած կովկասյան 3 երկրները սահմանակից են տարածաշրջանին, որտեղ ԻՊ-ի դեմ պատերազմ է ընթանում, սակայն այդ երկրներից Հայաստանում ու Վրաստանում ահաբեկչության ռիսկը ցածր է:
ԱՄՆ-ը զգուշացրել է իր քաղաքացիներին Ադրբեջան այցելելու հարցում: Հայտարարության համաձայն, այս երկրում ահաբեկչության հավանականությունը մեծ է, քանի որ Ադրբեջանում կան ահաբեկչական խմբավորումներ, որոնք ցանկացած պահի կարող են գործողություններ իրականացնել:
«Ադրբեջանում զբոսաշրջային վայրերում, սուպերմարկետներում, առևտրի կենտրոններում, հյուրանոցներում, մշակութային կենտրոններում, դպրոցներում, ռեստորաններում և այլ հանրային վայրերում ահաբեկչական հարձակման վտանգ կա»,-ասված է հայտարարության մեջ::
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |