Քաղաքական11:18, 13 Փետրվար 2018
Դենիզ Յուջելին կալանքի տակ պահելը շարունակում է մտահոգել Գերմանիային
Գերմանիան Թուրքիայի իշխանություններին նորից կոչ է արել ազատ արձակել «Die Welt» պարբերականի լրագրող Դենիզ Յուջելին:
Ըստ թուրքական «Deutsche Welle» լրատվամիջոցի թուրքական ծառայությանը՝ Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆան Զեյբերթը հայտարարել է, որ Յուջելին կալանքի տակ պահելը շարունակում լարված պահել թուրք-գերմանական հարաբերությունները: «Գերմանիայի դաշնային կառավարությունը օգտագործելով քաղաքական և դիվանագիտական միջոցները, աշխատելու է հասնել Դենիզ Յուջելի և ուրիշ կալանավորված գերմանացի լրագրողների ազատ արձակմանը »:
Զեյբերթը ընգծել է, որ Յուջել առանց դատավարության անազատության մեջ է պահվում արդեն 1 տարի:
Յուջելի վերաբերյալ խոսել է նաև Գերմանիայի «Ձախերի կուսակցության» պատգամավոր Հեյքե Հանսել:
Վերջինն ասել է.
«Անհրաժեշտ է վերջ դնել Թուրքիայի քաղաքականությանը, որի հիմքում ընկած մարդկանց պատանդ պահելը: Պետք է նաև սահմանափակումներ կիրառել Թուրքիային զենք վաճառելու, ինչպես նաև վիզաների տրամադրման հարցերում:»
Հիշեցնենք, որ Յուջելը կալանավորվել էր «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն անելու» մեղադրանքով: Ըստ Թուրքիայի դախազության՝ Յուջելը լրագրության քողի տակ Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) ղեկավարներից Ջեմիլ Բայըքի հետ ռեպորտաժ էր պատրաստել, որով և փորձել էր օրինականացնել PKK-ի գործունեությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական «Asal» հետազոտական կենտրոնի կողմից սոցհարցում է անցկացվել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցողները, որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |