Տարածաշրջան12:50, 13 Փետրվար 2018
Էրդողանը զգուշացրել է Հունաստանին և Կիպրոսին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատասխանել է Եվրամիության պաշտոնյաների հայտարարություններին, ըստ որոնց՝ Թուրքիան խախտում է Էգեյան ծովում Կիպրոսի ինքնիշխանությունը:
Միջանկյալ նշենք, որ բանն նրանում է, որ Թուրքիան փորձում է խոչընդոտել Կիպրոս կղզում հունական կողմի և միջազգային կազմակերպությունների՝ տեղի նավթի և գազի հորատման և արտահանման աշխատանքներին:
Էրդողանը նշելով, որ իրենք ուշիուշով հետևում են Կիպրոսում և Էգեյան ծովում տեղի ունեցող զարգացումներին, Հունաստանին և Կիպրոսի հունական կողմին զգուշացրել է, որ չիրականացվեն «չափը անցնող» քայլեր, ինչպես նաև «սխալ հաշվարկներ»:
Թուրքիայի նախագահը միջազգային նավթային ընկերություններին կոչ է արել չդառնալ «գործիք» հունական իշխանությունների ձեռքում:
Նա սպառնացել է երկու կողմերին, որ Թուրքիայի զինուժին պատկանող ռազմանավերը, ինքնաթիռները ուշադիր հետևում են տեղի ունեցող իրադարձություններին:
«Թուրքիան վաղուց հետևում և իրականացնում է միջազգային պայմանագրերից բխող իր իրավունքները և այդպես էլ շարունակվելու է: Մեզ համար կապ չունի Աֆրինն է, թե Կիպրոսը»,-ասել է Էրդողանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |