Հասարակական12:06, 13 Փետրվար 2018
Թուրքիայի հասարակության համար երկրի առաջնային խնդիրը ահաբեկչությունն է
Թուրքիայի հասարակության կարծիքով այս երկրի ամենամեծ խնդիրը ահաբեկչությունն է։ Այս մասին հայտնի է դարձել Քադիր Հաս համալսարանի թուրքագիտական ուսումնասիրությունների կենտրոնի անցկացրած հարցումներից։
Թուրքական «İndigo» ամսագրի տեղեկացմամբ՝ հետազոտությունն իրականացվել է 2017թ․ դեկտեմբերի 17-ից 2018թ․ հունվարի 7-ն ընկած ժամանակահատվածում։ «Թուրքիայի սոցիալ-քաղաքական միտումները» խորագրով հարցումները անցկացվել են երկրի 26 քաղաքների 18-ից բարձր տարիքային խմբին պատկանող 1000 բնակչի շրջանում։
Հարցումների արդյունքների համաձայն՝ Թուրքիայի հասարակության 29 տոկոսը շարունակում է երկրի առաջնային խնդիրը համարել ահաբեկչությունը։ Այնուամենայնիվ, նախորդ տարվա 35 տոկոսի համեմատ այս ցուցանիշը զգալիորեն նվազել է։ Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող Գյուլենական համայնքին (FETÖ) որպես առաջնային խնդիր է դիտել հարցվածների 18․1 տոկոսը։ 2016թ․ այդ ցուցանիշը 25․2 տոկոս էր, իսկ 2015թ․՝ 1․3 տոկոս։
Հարցվածների 17 տոկոսի կարծիքով՝ Թուրքիայի ամենամեծ խնդիրը գործազրկությունն է, իսկ 13․2 տոկոսի կարծիքով՝ «թանկ ապրուսը»։
Մասնակիցների 14․1 տոկոսը համոզված է, որ Թուրքիայի տնտեսության համար կարևորագույն խնդիրը լիրայի փոխարժեքի անկումն է։ Քաղաքացիների շրջանում մեծ կարևորություն է տրվել նաև սննդամթերքների գների աճին, ինֆլյացիային, տոկոսադրույքների աճին։
Հարցումներին մասնակցածների 57․8 տոկոսը կողմ է արտահայտվել Թուրքիայի եվրաինտեգրմանը։ Նշենք, որ 2016թ․ Եվրամիությանն անդամակցելուն կողմ էր արտահայտվել հարցվածների 45․7 տոկոսը, 2015թ․՝ 65․1 տոկոսը, իսկ 2014թ․ 71․4 տոկոսը։
Հարցվածների 43․6 տոկոսը համոզված է, որ Թուրքիան պետք է շարունակի եվրաինտեգրման գործընթացը, իսկ 59․2 տոկոսի կարծիքով Թուրքիան պետք է շարունակի մնալ ՆԱՏՕ-ի անդամ։
Հետազոտության արդյունքները ցույց են տվել նաև, որ հարցվածների 56․4 տոկոսը կողմ է երկրի սահմաններից դուրս Թուրքիայի իրականացրած ռազմական գործողություններին, 48․1 տոկոսը խրախուսում է օտար երկրներում թուրքական զինուժի առկայությունը։ Մասնակիցների 49․7 տոկոսը աջակցում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, 52․77 տոկոսը համոզված է, որ երկիրը քաղաքական առումով բևեռացված է։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |