Տարածաշրջան08:13, 14 Փետրվար 2018
Sondakika. Սիրիայում 40 ռուս զինվոր է զոհվել

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ ԱՄՆ-ի գլխավորությամբ ձևավորված դաշնակցային ուժերը Սիրիայի Դեր Զոր քաղաքում հրթիռակոծել են Սիրիայի կառավարական ուժերի և «Հեզբոլլահ» խմբավորման դիրքերը:
Ըստ թուրքական «Sondakika» լրատվամիջոցի՝ հրթիռակոծման հետևանքով խոցվել են նաև ռուսական «T-72» տանկեր և այլ ռազմական տեխնիկա: Ինչպես նաև սպանվել է առնվազն 40 ռուս պայմանագրային զինծառայող :
Լուրը շրջանառվել է նաև ռուսական մամուլում: Հրապարակել են սպանված մի քանի ռուս զինվորների անունները:
(Վլադիմիր Լոգինով, Կիրիլ Անանյեվ, Իգոր Կոսոտուրով, Ստանիսլավ Մատվեյևվ, Ալեքսեյ Լադիգին):
Առայժմ պաշտոնական Մոսկվայի կողմից դեպքի առնչությամբ որևէ պաշտոնական հայտարարություն չկա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |