Տարածաշրջան12:23, 14 Փետրվար 2018
Թուրքիան վստահ է, որ ապագայում Ռուսաստանը Սիրիայի քրդական ուժերին ահաբեկիչներ կճանաչի

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը վստահ է, որ ապագայում Ռուսաստանը «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK)-ը, ինչպես նաև Սիրիայի քրդական ուժերին, ճանաչելու է ահաբեկչական կազմակերպություններ:
«Sputnik» լրատվամիջոցի թուրքական ծառայության համաձայն՝ թուրք պաշտոնյան նշել է, որ անկախ նրանից, թե Ռուսաստանը, ԱՄՆ-ն ինչ դիրքորոշում ունեն քրդերի հարցում, Թուրքիայի դիրքորոշումը չի փոխվելու:
«Ռուսաստանը նրանց ահաբեկչական կազմակերպություն չի համարում, բայց ապագայում ճանաչելու է որպես ահաբեկչական: Ռուսաստանը չի բողոքում Աֆրինում մեր կողմից իրականցվող գործողություններից և ըստ էության ոչ մեկ չի կարող բողոքել: Մեր խնդիրն այն չէ, թե Սիրիայի քրդերին Ռուսաստանը, կամ այլ երկրներ ահաբեկչական կհամարեն թե ոչ: Մենք գիտենք, որ Սիրիայում նույն ահաբեկչական կազմակերպությունն է, պարզապես PKK-ի անունը չի կրում: Այդ հարցում մեր ձեռքում կան ապացույցներ և փաստաթղթեր»,-ասել է Թուրքիայի վարչապետը:
Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը հունվարի 20-ին Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։ «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմական գործողության վերջնական նպատակն է Սիրիայի քրդերից վերցնել Թուրքիայի հետ սահմանին ընկած 30կմ խորությամբ հատվածը և այնտեղ հիմնել անվտանգության գոտի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |