05:50, 15 Փետրվար 2018
Թուրքիան Իրաքին 5մլրդ դոլար վարկ է տրամադրելու
Թուրքիան Իրաքին առանց տոկոսադրույքի 5 մլրդ դոլար վարկ է տրամադրելու: Ըստ թուրքական «Anadolu» լրատվական գործակալության՝ վարկի տրամադրումը նպատակ ունի վերականգնել Իրաքի ենթակառուցվածքները:
«Թուրքիան 2004-ից սկսած մինչ օրս Իրաքին տրամադրել է 500մլն դոլարի օգնություն: «Թուրքական համագործակցության ու համակարգման գործակալությունը» (TİKA) Իրաքում իրականացնում է մի շարք նախագծեր: Թուրքական ընկերություններն Իրաքում իրականացրել են ծրագրեր, որոնց արժեքը կազմել է 25մլրդ դոլար»,-տեղեկացրել է թուրք պաշտոնյան:
Անդրադառնալով Իրաքում գտնվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) գլխավոր ռազմաբազայի՝ Քանդիլի հարցին, Չավուշօղլուն ասել է, որ այնտեղ պետք է ռազմական գործողություններ իրականացվի: Ըստ նրա՝ ռազմական գործողություններ պետք է իրականացվեն նաև Քիրքուքում, Սուլեյմանիյում և Սինջարում:
Հիշեցնենք, որ PKK-ն պաշտոնական Անկարայի կողմից համարվում է ահաբեկչական կազմակերպություն:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին գորգը նվիրաբերել է Կալիֆորնիայի նահանգային համալսարանի ուսուցիչ, դոկտոր Վահրամ Շեմմասյանը:
Էլեկտրոնային պատերազմի թուրքական համակարգերը լիովին խաթարել էին Ասադի ռեժիմի ռազմական հաղորդակցության ենթակառուցվածքը Սիրիայում։
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Աթենքը նախապատրաստական աշխատանքներ է տանում դրա դեմ և պնդում, որ համաձայնագրի կնքմամբ Կիպրոսը կհայտնվի շրջափակման մեջ:
Թուրքական լրատվամիջոցները որոշ ուշագրավ տեղեկություններ են հայտնել Շիբանիի կենսագրության և գործունեության մասին:
Այս մասին հեռուստաեթերից հայտնել է «Taksim Meydanı»-ի հաղորդավար Սինան Բուրհանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |