Հասարակական11:01, 15 Փետրվար 2018
Մաշալյան. «Աթեշյանը և Շիրինօղլուն ապացուցեին, որ Թուրքիայի սիրելիներն են»
Պոլսի հայոց պատրիարքության կրոնական ժողովի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը ֆեյսբուքի էջում անդրադարձել է պատրիարքարանի շուրջ ծավալվող վերջին իրադարձություններին:
Այժմ Պատրիարքի ընտրությունների անցկացման անհնարինությունը եպիսկոպոսը բացատրել է նրանով, որ 1863 թվականի ազգային սահամանդրության և պետության կողմից 1961 թվականին սահմանված պատրիարքի ընտրության կանոնակարգում ներառված են կետեր, որոնք ենթադրում են եկեղեցու և պետության համաժամանակյա գործակցություն:
Ըստ Մաշալյանի՝ որքան եկեղեցին ունի այդ օրենքները մեկնաբանելու իրավունք, նույնքան էլ պետությունն ունի: Այս դեպքում պետությունը կիրառելով իր իրավունքը որոշել է, որ պատրիարքի աթոռը թափուր համարելու համար գործող պատրիարքի հիվանդությունը բավարար պատճառ չէ: Այնուամենայնիվ, եպիսկոպոսը նշել է, որ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին հանգստյան կոչելու պատճառը ոչ թե առողջական խնդիրներն են եղել, այլ գիտակցության բացարձակ կորուստը, և հույս է հայտնել, որ այդ հարցը մոտ ապագայում կկարողանան քննարկել պետական պաշտոնյաների հետ:
«Այս պահին պետության ցանկությունը հնարավոր չէ անտեսել, քանի որ պատրիարքությունը 450 տարի շարունակ գործել է որպես օսմանյան հաստատություն և դեռ շարունակում է առաջնորդվել այդ ռեֆլեքսներով»,-հայտնել է կրոնական ժողովի ատենապետը՝ ընդգծելով որ ժողովրդի մեծամասնությունն էլ համայնքի կառավարման հարցում բավական գիտելիքներ չունի:
Մաշալյանը, պետության որոշման դեմ չպայքարելու իր դիրքորոշմանն անդրադառնալով, գրել է. «Կարող էինք ամեն ինչ կրակի տալ, փոշի ու ծուխ բարձրացնել: Բավականին էլ հետաքրքիր կլիներ: Սակայն այդպես մեզ միայն ավեր կբերեինք»: Եպիսկոպոսը նշել է, որ չնայած ինքը և Աթեշյանը սկզբունքային հարցերում տարաձայնություններ ունեն, բայց թշնամիներ չեն:
Մաշալյանը, որ մեկ տարի առաջ պնդում էր, որ Աթեշյանի հետ հնարավոր չէ առաջ շարժվել, հիմա էլ չգիտի՝ կհաջողվի դա անել, թե ոչ, սակայն նախընտրում է լավատես լինի:
«Աթեշյանը և Պետրոս Շիրինօղլուն ապացուցեցին, որ պետության սիրելիներն են: Մեր համայնքի խնդիրների նվազագույնը 70 տոկոսի աղբյուրը բյուրակրատական խոչընդոտներն են: Նրանք իրենց կապերն օգտագործելով կարող են փակ դռները բացել: Այս ուղղությամբ մեր համայնքը նրանց պետք է աջակցի և խրախուսի»:
Կրոնական ժողովի ատենապետը համարում է, որ կատարվածը մեծագույն անարդարություն էր տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի նկատմամբ: Մաշալյանի համոզմամբ՝ Բեքչյանը, 2017թ հունիսից ստանձնելով տեղապահի պաշտոնը, պատրիարքի ընտրությունը կազմակերպելու հարցում ավելի շատ բան արեց, քան արվել էր վերջին 9 տարիների ընթացքում և կարողացավ ամբողջ գործընթացը ավարտին հասցնել:
«Մեր եկեղեցին 2017թ դեկտեմբերի 10-ին ընտրությունն անցկացնելու համար ամեն ինչ արժանի կերպով պատրաստել էր: Այսինքն, եթե նորմալ պայմանների լինեին, պատրիարքին վաղուց ընտրած կլինեինք»:
Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին Ստամբուլի նահանգապետարանը պատրիարքարան նամակ էր ուղարկել, որով անվավեր էր համարվում պատրիարքի տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի ընտրությունը և այդ ընթացքում նրա ընդունած որոշումները, իսկ պատրիարքության ղեկավար էր ճանաչվում Արամ Աթեշյանին: Նամակում ընդգծվում է, որ պատրիարքի ընտրություններ չեն կարող անցկացվել, քանի դեռ ողջ է Մեսրոպ Մութաֆյան պատրիարքը:
Փետրվարի 9-ին Պոլսի հայոց պատրիարքարանում գումարված կրոնական ժողովը որոշել էր ընդառաջել պետության պահանջներին և Արամ Աթեշյանին վերականգնել պատրիարքի փոխանորդի պաշտոնում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այս սերնդին հաճախ անվանում են նաև «ցանցային սերունդ», «iPhone սերունդ» կամ «հետհազարամյակի սերունդ»:
Թուրքիայի վիճակագրկան կոմիտեն (TÜİK)-ը հրապարակել է Թուրքիայի անուրախ քաղաքների ցանկը։
Ալի Յերլիքայան նկատել է տվել, որ նախորդ երկու շաբաթվա համեմատ սիրիացիների վերադարձի թիվը աճել է 7 անգամ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին գորգը նվիրաբերել է Կալիֆորնիայի նահանգային համալսարանի ուսուցիչ, դոկտոր Վահրամ Շեմմասյանը:
Էլեկտրոնային պատերազմի թուրքական համակարգերը լիովին խաթարել էին Ասադի ռեժիմի ռազմական հաղորդակցության ենթակառուցվածքը Սիրիայում։
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Աթենքը նախապատրաստական աշխատանքներ է տանում դրա դեմ և պնդում, որ համաձայնագրի կնքմամբ Կիպրոսը կհայտնվի շրջափակման մեջ:
Թուրքական լրատվամիջոցները որոշ ուշագրավ տեղեկություններ են հայտնել Շիբանիի կենսագրության և գործունեության մասին:
Այս մասին հեռուստաեթերից հայտնել է «Taksim Meydanı»-ի հաղորդավար Սինան Բուրհանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |