Տարածաշրջան11:40, 15 Փետրվար 2018
Հայ ընտանիքի՝ հայատառ թուրքերենով գրված 100-ամյա նամակները վերածվել են գրքի

Թուրք պատմաբան Շյուքրու Ըլըջաքը հետազոտել է մի հայ ընտանիքի՝ 100 տարվա պատմություն ունեցող հայատառ թուրքերենով գրված նամակները: «Gazeteduvar» լրատվական կայքի համաձայն՝ նամակները հավաքագրվել են և վերածվել գրքի՝ «Սիրելի որդուս՝ Կարապետին» խորագրով: Այն հրատարակվել է «PressHistory» հրատարակչության կողմից:
Պատմաբանը պատմել է, որ նամակները պատկանել են ծագումով Թուրքիայի Կեսարիա քաղաքի Էֆքեյե գյուղից Հարություն Քոջայանին, ով մինչ ցեղասպանությունը, ծանր պայմանների պատճառով Օսմանյան Կասյրությունից մեկնել է ԱՄՆ:
Թեև Քոջայանը ԱՄՆ-էր մեկնել, այնուամենայնիվ նա նամակագրական կապի մեջ է լինում գյուղում ապրող իր հարազատների հետ, մասնավորապես իր որդու՝ Կարապետի հետ:
Նամակները բավականին հուզիչ են քանի, որ այդ նամակներում արտահայտվում է Քոջայանի կարոտը դեպի իր գյուղը: Նամակներում նա իր հարազատների հետ խոսում է առօրյա խնդիրների, հոգսերի մասին
1915թ-ից հետո Քոջայանի և հարազատների միջև նամակագրական կապը ընդհատվում է. նա մի քանի տարի նամակ չի ստանում:
Մի քանի տարի անց՝ 1918թ-ին, գյուղից նամակ է գալիս, որտեղ հայտնի է դառնում, որ Քոջայանի հարազատներին, բարեկամներին կոտորել են:
Թուրք պատմաբանը խոստովանել է, որ թուրքական պատմագրությունը հայերին ներկայացնում է, որպես պետության դեմ ապստամբած ազգ, մինչդեռ դա այդպես չէ:
Նամակները թուրք պատմաբանին տրամադրել է Քոջայանների հարազատներից Ջոնաթան Վարժապետյանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |