Տարածաշրջան12:41, 16 Փետրվար 2018
Չավուշօղլու. Թուրք-ամերիկյան հարաբերությունները կկարգավորվեն, եթե քրդերը դուրս գան Մանբիչից

Անկարայում կայացել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը:
Ըստ «Demokrathaber» լրատվական կայքի՝ հանդիպումից հետո կողմերը մամուլի ասուլիս են տվել, որի ժամանակ հայտնի է դարձել, որ 2 երկրները պայմանավորվել են քայլեր անել թուրք-ամերիկյան լարված հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ:
Չավուշօղլուն հայտնել է, որ թուրք-ամերիկյան հարաբերությունները կարող են կարգավորել, միայն այն բանից հետո, երբ Սիրիայի քրդական ուժերը դուրս գան Մանբիչից, որը գտնվում է քրդերի վերահսկողության տակ:
Նա հիշեցրել է ամերիկացի պաշտոնյային, որ ԱՄՆ-ն չկատարեց իր խոստումը, որով Սիրիաի քրդական ուժերը պետք է դուրս բերվեին Մանբիչից:
Չավուշօղլուն շեշտել է, որ Մանբիչի բնակչության մեծ մասը արաբ են, հետևաբար քրդերի ներկայությունը այդտեղ միայն լարվածություն է առաջացնում:
Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավարը հայտնել է, որ ԱՄՆ-ն և Թուրքիան կստեղծեն հատուկ աշխատանքային խմբեր, որոնք կզբաղվեն լարված հարաբերությունների ուսումնասիրմամբ:
Թիլլերսոնը ընգծել է, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի համար գլխավոր խնդիրը՝ Սիրիան ահաբեկիչներից մաքրելն է: Այդ իսկ նպատակով ԱՄՆ-ն ու Թուրքիան այսուհետ Սիրիայում միասին կպայքարեն ահաբեկիչների դեմ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |