Միջազգային07:01, 16 Փետրվար 2018
Deutsche Welle. Թուրք-գերմանական ճգնաժամի 5 հիմնական ուղղությունները
Թուրքիայի և Գերմանիայի միջև լարվածության առիթ հանդիսացող հինգ հիմնական խնդիր կա։ Այս մասին գրում է «Deutsche Welle»-ի թուրքական ծառայությունը։
«Թուրք-գերմանական հարաբերություններն արդեն մի քանի տարի է ուղեկցվում են խորը ճգնաժամով»,- գրում է պարբերականը՝ նշելով այն հիմնական հարցերը, որոնցով պայմանավորված է այդ ճգնաժամը։
1․ Ազատազրկված Գերմանիայի քաղաքացիներ
Համաձայն Գերմանիայի արտգործնախարարության տվյալների՝ այս պահին Գերմանիայի վեց քաղաքացի ազատազրկված է Թուրքիայում։ Նրանցից մեկը գերմանական «Die Welt» թերթի Թուրքիայի թղթակից Դենիզ Յուջելն է, որի կալանավորման մեկ տարին լրացավ փետրվարի 14-ին։ Յուջելի կալանքի տակ գտնվելու հանգամանքը թուրք-գերմանական լարվածության կարևոր պատճառներից մեկն է, առավել ևս, որ մինչ օրս լրագրողի վերաբերյալ անգամ մեղադրական եզրակացություն չի կազմվել։
Գերմանիայի կառավարությունը Անկարայից պահանջում է անհապաղ ազատ արձակել իր գերմանացի քաղբանտարկյալներին, իսկ Թուրքիայի կառավարությունը ամեն ինչ բարդում է դատարանների և դատական գործընթացների վրա։ Այնինչ Եվրոպայում լուրջ կասկածներ կան Թուրքիայում դատավարությունների անկախ ընթացքի վերաբերյալ։
2․ Զենքի վաճառք
Գերմանայի կառավարությունը երկկողմ լարվածության պատճառով սահմանափակում է Թուրքիային գերրմանական զենքի վաճառքը։ Վերջին շրջանում այս առումով նոր լարվածության պատճառ հանդիսացավ Աֆրինում Թուրքիայի կողմից գերմանական «Լեոպարդ 2» տանկերի կիրառման հանգամանքը։ Թուրքիան որոշ ժամանակ առաջ հայտ էր ներկայացրել՝ գերմանական տանկերի արդիականացված տարբերակը գնելու համար, սակայն միջադեպից հետո այդ գործարքի հաստատումը առնվազն հետաձգվել է։
3․ Մաքսային միություն։ Թուրքիան Մաքսային միության հետ ավելի քան 20 տարի վաղեմության պայմանագիր ունի, որը սակայն, ընդգրկում է միայն արդյունաբերական ապրանքների ոլորտը։ Թուրքիան պահանջում է թարմացնել պայմանագիրը՝ ներառելով նաև հանրային գնումների, գյուղատնտեսության, սպասարկման ոլորտները։ Սակայն Գերմանիան պնդում է, որ քանի դեռ Թուրքիայի հետ ճգնաժամը չի հաղթահարվել, Մաքսային միության պայմանագիրն էլ չի կարող թարմացվել։
4․ Եվրաինտեգրման բանակցությունները
Թուրքիան մերժում է ԵՄ-ի հետ արտոնություններով համագործակցության բոլոր առաջարկները՝ պահանջելով լիիրավ անդամակցություն։ Իսկ Գերմանիայի Քրիստոնեական միություն և Սոցիալ-դեմոկրատական միություն կուսակցությունների ձևավորած կոալիցիան որոշում է կայացրել՝ Թուրքիայում ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավական պետության ոլորտում գրանցվող հետընթացի պատճառով այս երկրի հետ եվրաինտեգրման բանակցություններում որևէ նոր գլուխ չբացել և ոչ մեկը չփակել։ Նույն պատճառով Գերմանիայի նոր կառավարությունը համաձայնություն չի տալիս նաև Թուրքիան խոստացված վիզաների ազատականացման գործընթացին։
5․ Ահաբեկչության դեմ պայքար
Թուրքիայի կառավարությունը մեղադրում է Գերմանիային՝ ահաբեկչական խմբավորում համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ—PKK) և Գյուլենական համայնքի (FETÖ) դեմ բավարար միջոցներ չձեռնարկելու մեջ։ Թուրքիան պահանջում է արտահանձնել հեղաշրջման փորձից հետո այս երկրւոմ ապաստանած թուրք սպաներին, ովքեր կասկածվում են Գյուլենական համայնքի հետ կապի մեջ։ Բայց Գերմանիան մերժում է այդ պահանջը։ Անկարան նաև պնդում է, որ Գերմանիայում սաստկացել են հակաթուրքական և հակաիսլամական տրամադրությունները և խտրականությունը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Ստորագրահավքի արդյունքները ներկայացվելու են Թուրքիայի խորհրդարան (մեջլիս):
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |