Միջազգային10:14, 16 Փետրվար 2018
Հունաստանի վարչապետ․ Թուրքիայի ագրեսիվ պահվածքի մասին տեղեկացրել ենք ՆԱՏՕ-ին և ԱՄՆ-ին
Վերջին շրջանում Հունաստանի և Թուրքիայի միջև Էգեյան ծովում մեծացած լարվածությունը տեղափոխվել է ՆԱՏՕ-ի հարթակ։ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Թուրքիային մեղադրել է ագրեսիվ պահվածքի համար։ Նա տեղեկացրել է, որ Հունաստանը Թուրքիայի դեմ բողոք է ներկայացրել ՆԱՏՕ-ին և ԱՄՆ-ին։
Ցիպրասն ընդգծել է, որ իրենք չեն հանդուրժի Հունաստանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված հարձակումները և հիշեցրել, որ Հունաստանի սահմանները միևնույն ժամանակ 28 անդամ ունեցող Եվրամիության սահմաններն են։
«Մենք ՆԱՏՕ-ին և ԱՄՆ-ին ներկայացրել ենք վերջին շրջանի Թուրքիայի սադրիչ գործողությունները։ Հունաստանը խաղեր խաղացող երկիր չէ։ Մեր ուղերձը շատ հստակ է և միշտ էլ այդպես կլինի։ Հունաստանը երբեք չի հանդուրժի սեփական տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուղղված և ոչ մի բռնություն», - ասել է վարչապետը։
Բրյուսելում գտնվող Հունաստանի արտգործնախարար Պանոս Կամմենոսը ևս հայտարարել էր, որ իրավիճակի մասին տեղեկացրել է ՆԱՏՕ-ին և ԱՄՆ-ին։ Նա ընդգծել էր, որ օրեր առաջ Էգեյան ծովում հունական և թուրքական ռազմածովային ուժերի նավերի բախումը պատահականություն չէր, ինչի վերաբերյալ ապացույցներ է ներկայացրել Բրյուսելում։
Իսկ Եվրախորհրդարանի փոխնախագահ և Սիրիզա կուսակցության պատգամավոր Դիմիտրիոս Պապադիմոուլիսը իր թվիթերյան միկրոբլոգում Թուրքիայի վերաբերյալ հետևյալ գրառումն է կատարել․ «Թուրքական կառավարության ագրեսիվ հայտարարությունները որևէ կերպ չեն կարող նպաստել Հունաստանի և Թուրքիայի միջև վստահության և համագործակցության վրա հիմնված հարաբերությունների զարգացմանը։ Բարիդրացիական հարաբերություններն ու երկու երկրների շահերը պարտադրում են հարգանք ցուցաբերել միջազգային իրավունքի նկատմամբ»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Ստորագրահավքի արդյունքները ներկայացվելու են Թուրքիայի խորհրդարան (մեջլիս):
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |