Տարածաշրջան12:43, 19 Փետրվար 2018
Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատան պողոտան անվանակոչվել է «Ձիթենու ճյուղ»

Անկարայի քաղաքապետարանը անվանափոխել է «Նևզաթ Թանդողան» պողոտան, որտեղ գտնվում է ԱՄՆ-ի դեսպանատունը: Փողոցն այսուհետև կկրի «Ձիթենու ճյուղ» անունը՝ «ի պատիվ» համանուն ռազմական գործողության, որը Թուրքիայի ԶՈՒ-ն իրականացնում է Սիրիայի հյուսիսում գտնվող Աֆրինում:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Sabah» թերթը, որոշումից անմիջապես հետո ԱՄՆ դեսպանատան առջև գտնվող ցուցանակը, որի վրա նշվում է փողոցի անունը, փոխվել է:
Նշվում է, որ փողոցն անվանափոխելու առաջարկը ներկայացրել էր Անկարայի քաղաքապետ Մուստաֆա Թունան:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում ԱՄՆ-ի կողմից Սիրիայի քրդական ուժերին աջակցություն տրամադրելն Անկարայի և Վաշինգտոնի հարաբերություններում լարվածության պատճառ է դարձել: Թուրքիան նախատեսում է Աֆրինի գործողությունն ավարտին հասցնելուց հետո ներխուժել Սիրիայում քրդերի կողմից վերահսկվող մեկ այլ շրջան՝ Մանբիչ: Սակայն այնտեղ գտնվող և քրդերին մարզող ամերիկացի զինվորականները բազմիցս հայտարարել են, որ չեն պատրաստվում դուրս գալ Մանբիչից՝ թույլ տալով Թուրքիայի ներխուժումն այնտեղ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |