Տարածաշրջան05:34, 20 Փետրվար 2018
Աֆրինում Սիրիայի կառավարական ուժերի հայտնվելու մասին լուրերն անհանգստացրել են Թուրքիային

Թուրքիային մեծապես անհանգստացրել է թուրքական և միջազգային մամուլում հայտնված այն լուրերը, համաձայն որոնց՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ուժերը պատրաստվում են մտնել Աֆրին շրջան, որտեղ Թուրքիայի բանակն արդեն մոտ 1 ամիս ռազմական գործողություններ է իրականացնում տեղի քրդական ուժերի դեմ։
Ըստ թուրքական «Mynet» լրատվամիջոցի՝ այդ լուրերին առաջինը արձագանքել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Վերջինս մասնավորապես ասել է․
«Եթե կառավարական ուժերը մտնում են Աֆրին, որպեսզի այն մաքրեն քուրդ զինյալներից, ապա այդ դեպքում խնդիր չի լինի։ Բայց եթե նրանց նպատակը Սիրիայի քրդական ուժերին պաշտպանելն է, ապա պիտի ասեմ, որ մեզ ոչ մեկ չի կարողանա կանգնեցնել»։
Հարցի վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահների հետ։ Նա իր գործընկերներին զգուշացրել է, որ Սիրիայի կառավարական ուժերի նման քայլը, լուրջ հետևանքներ է ունենալու։
Իսկ Թուրքիայի կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղն ասել է, որ կառավարական ուժերի ներկայությունը Աֆրինում «աղետ» կբերի։
Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը հունվարի 20-ին Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։ «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմական գործողության վերջնական նպատակն է Սիրիայի քրդերից վերցնել Թուրքիայի հետ սահմանին ընկած 30կմ խորությամբ հատվածը և այնտեղ հիմնել անվտանգության գոտի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |