Տարածաշրջան07:36, 20 Փետրվար 2018
Էրդողանը փոխել է տվել Աթաթուրքի պատվին անվանակոչված մարզադաշտի անունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջարկել է անվանափոխել Էսքիշեհիր քաղաքում կառուցված մարզադաշտը, որն ի սկզբանե կրում էր Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի անունը:
Ըստ թուրքական «Tgrthaber.com.tr» կայքի՝ այդ մասին տեղեկացրել է «Էսքիշեհիր սպորտ» ֆուտբոլային ակումբի նախագահ Հալիլ Ունալը: Պատմել է, որ օրեր առաջ Էսքիշեհիր այցելած Էրդողանի հետ հանդիպման ժամանակ նախագահն առաջարկել է մարզադաշտն անվանակոչել ակումբի հովանավոր «ETİ» ընկերության անունով:
«Մարզադաշտի անվանափոխության հարցով նախագահի հետ խորհրդակցեցի: Ամեն դեպքում նա է մեզ համար կառուցել տվել այս մարզադաշտը, նրա հետ պիտի քննարկեի թեման: Նախագահն ասաց, որ մարզադաշտին կհամապատասխանի «ETİ» ընկերության անունը: «ETİ»-ի և մեր ակումբի միջև բարեկամական հարաբերություններ կան: Շնորհակալություն ենք հայտնում հանրապետության նախագահին՝ աջակցության համար»,- ասել է ակումբի նախագահը:
Նշվում է, որ «Էսքիշեհիր սպորտի» նորակառույց մարզադաշտի համար «Աթաթուրքի անվան մարզադաշտ» անունը բավարար ժողովրդականություն չի վայելել ֆուտբոլասերների շրջանում՝ ավելի շատ կիրառվել է Էսքիշեհիրի նոր մարզադաշտ անվանումը: Այդ պատճառով էլ անվանափոխության որոշում է կայացվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |