Տարածաշրջան11:19, 20 Փետրվար 2018
Էրդողան. «Թուրքիայի զինված ուժերը շուտով կպաշարի Աֆրին քաղաքը»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ժողովի ժամանակ խոսել է թուրք զինվորների կողմից Աֆրին շրջանում իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիայի մասին։
Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ Էրդողանը հանրությանը տեղեկացրել է, որ Թուրքիայի բանակի ստորաբաժանումները շատ շուտով կմտնեն Աֆրին շրջանի համանուն քաղաք։
«Ռազմական գործողությունների նախապատրաստական աշխատանքները ժամանակ են պահանջում։ Առաջիկա օրերին մեր զորքերը կպաշարեն Աֆրին քաղաքը։ Եթե անհրաժեշտ լինի բոլորս կգնանք»,-ասել է Էրդողանը։
Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը հունվարի 20-ին Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։ «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմական գործողության վերջնական նպատակն է Սիրիայի քրդերից վերցնել Թուրքիայի հետ սահմանին ընկած 30կմ խորությամբ հատվածը և այնտեղ հիմնել անվտանգության գոտի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |