Քաղաքական08:01, 20 Փետրվար 2018
Թուրքիայի մի խումբ պետծառայողներ ապաստան են խնդրել Հունաստանից
Թուրքիայի 17 քաղաքացի քաղաքական ապաստան է խնդրել Հունաստանի իշխանություններից։
Ըստ թուրքական «Habersol» լրատվական կայքի՝ նշյալ քաղաքացիները Թուրքիայից անցել են Հունաստանին պատկանող Ինուսես կղզի։
Թուրքական աղբյուրը նշում է, որ վերոնշյալ մարդիկ պետծառայողներ են։ Վերջիններս արդեն հասցրել են ցուցմունք տալ։
Թուրքական աղբյուրը չի նշում, թե ինչ պատճառով են Թուրքիայի քաղաքացիները ապաստան խնդրել Հունաստանից։
Հունական «Kathimerini» թերթը տեղեկացրել է, որ միայն 2017 թվականին Հունաստանից 800 Թուրքիայի քաղաքացի ապաստան է խնդրել։
Հիշեցնենք, որ 2016թ. Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո մի խումբ թուրք զինվորականներ փախան Հունաստան և ապաստան խնդրեցին տեղի իշխանություններից։ Դրանցից մի մասը արտահանձնվել են Թուրքիային, իսկ որոշ զինվորականների արտահանձման հարցը դեռ լուծված չէ։ Հունական կողմը Թուրքիայի իշխանություններից երաշխիքներ է պահանջում, որ զինվորականները Թուրքիայում արդար կդատվեն։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական «Asal» հետազոտական կենտրոնի կողմից սոցհարցում է անցկացվել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցողները, որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |