Տարածաշրջան11:51, 21 Փետրվար 2018
Թուրքիան և Իրանը Սիրիայում կարող են առճակատման գնալ

«Washington Post»-ի սյունակագիր Իսհաան Թարուրը հոդված է հրապարակել «Սիրիայում Թուրքիան և Իրանը կարող են առճակատման գնալ» վերնագրով:
Ըստ թուրքական «Mynet» լրատվամիջոցի՝ սյունակագիրը նշում է, որ Աֆրինի շուրջ ստեղծված իրավիճակն ավելի մեծ խառնաշփոթ է ստեղծում առանց այդ էլ քաոսային սիրիական ճգնաժամում։
Կանխատեսվում է, որ Սիրիայում մղվող մարտերի ընթացքում իրար հետ կարող են բախվել տարածաշրջանային մի շարք պետություններ՝ առաջին հերթին Իրանին Թուրքիայի հետ։
Դրա համար պատճառ կարող է հանդիսանալ Սիրիայի կառավարական ուժերի մուտքը Աֆրին, որոնք պատրաստվում են օգնություն ցուցաբերել Սիրիայի քրդերին՝ թուրքերի հետ մարտերում։
Հեղինակը նշում է, որ Սիրիայի քրդական ուժերը, արձագանքելով Ասադի քայլին, շտապեցին հայտարարել, որ Սիրիայի կառավարական ուժերի ներկայությունը ուղղված է Սիրիայի սահմանների պաշտպանությանը։
Նրա խոսքերով՝ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի իշխանությունների այդպես էլ չմիջամտեցին Աֆրինի իրադարձություններին, քրդերը ստիպված օգնություն խնդրեցին Սիրիայի կառավարական ուժերից, ինչը մի քանի ամիս առաջ ուղղակի հնարավոր չէր պատկերացնել։
Ի պատասխան դրան՝ Թուրքիայի հրետանին գնդակոծեց կառավարական ուժերին, բայց ինչպես սիրիական աղբյուրներն են վկայում, չկարողացավ կանգնեցնել նրանց։
Այս պարագայում հեղինակը հավանական է համարում Իրանի և Թուրքիայի բախումը։
Ինչո՞ւ.
«Դրա գլխավոր պատճառներից մեկ այն է, որ այս պարագայում եթե Թուրքիայի զինուժը և վերջինիս աջակցությունը վայելող խմբավորումները բացի քրդերից բախման մեջ մտնեն նաև Սիրիայի կառավարական ուժերի և շիական խմբավրումների հետ, ապա պարարտ հող կստեղծի Թուրքիայի և Իրանի առճակատման համար», գրել է սյունակագիրը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |