Տարածաշրջան06:57, 21 Փետրվար 2018
Բախումներ՝ Թուրքիայի զինուժի և Սիրիայի կառավարական ուժերի միջև

Թուրքիայի զինված ուժերը հրետանուց կրակ են բացել Աֆրին մտած Սիրիայի կառավարական ուժերի ստորաբաժանումների վրա։ Այդ մասին հայտնում է «Demokrathaber» լրատվամիջոցը՝ հղում անելով սիրիական «Sana» լրատվական գործակալությանը։
Աղբյուրի պնդմամբ՝ հրետակոծումից հետո կառավարական ուժերը նահանջել են։ Տեղի ունեցածի հետևանքով սպանվել է 3 սիրիացի զինվոր։
Թուրքիայի բանակի ստորաբաժանումների կողմից Սիրիայի կառավարական ուժերին թիրախավորելը հաստատել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Մակեդոնիայի նախագահ Գեորգ Իվանովի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Ըստ թուրքական «Anadolu» լրատվական գործակալության՝ Էրդողանը մասնավորապես դրա վերաբերյալ ասել է.
«Փետրվարի 20-ին երեկոյան Աֆրինի ուղղությամբ շարժվել է ավտոշարասյուն, որոնց մեջ են եղել շիական խմբավորումներ, սակայն մեր հրետանու գործողությունների արդյունքում նրանք ստիպված եղան նահանջել»։
Հիշեցնենք, որ թուրք պաշտոնյաները զգուշացրել էին, որ, եթե Սիրիայի կառավարական ուժերը աջակցություն ցուցաբերեն Սիրիայի քրդերին, որոնց դեմ թուրքական կողմը արդեն շուրջ 1 ամիս է ինչ Աֆրինում ռազմական գործողություն է իրականացնում, ապա դա վատ հետևանքներ է ունենալու։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |