Միջազգային09:25, 22 Փետրվար 2018
Պետք է կենտրոնանալ ոչ թե Թուրքիայի ԵՄ անդամակցության, այլ համագործակցության վրա
Առաջիկա տարիներին Թուրքիան և Եվրամիությունը (ԵՄ) պետք է կենտրոնանան ոչ թե Թուրքիայի ԵՄ անդամակցության, այլ ռազմավարական համագործակցության վրա։ Այս մասին հայտարարել է ԵՄ ընդլայնման քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հահնը։
Նա կարծիք է հայտնել, որ այդ կերպ հնարավոր կլինի երկու կողմերին հետաքրքրող և հարաբերություններում լարվածություն չառաջացնող նոր ընդհանուր նպատակներ ձևավորել, ինչը օգտակար կլինի թե ԵՄ-ի, թե Թուրքիայի համար։
ԵՄ հանձնակատարը նշել է, որ թուրքական ծագմամբ գերմանացի լրագրող Դենիզ Յուջելի ազատ արձակման փաստը չի փոխում Թուրքիայի՝ որպես իրավական պետության ընդհանուր պատկերը։ Ներկայումս այս երկրում հազարավոր մարդիկ դեռևս ազատազրկված են՝ առանց անգամ մեղադրական եզրականցության։ «Մենք չենք կարող անտեսել Թուրքիայում իրավական պետության այս լուրջ թերությունները», - ասել է նա։
Հահնը նշել է, որ Թուրքիայում քաղաքականությունը մեծ ազդեցություն ունի դատական համակարգի վրա։ Նա նկատել է, որ Թուրքիան իրավական երկիր է միայն ըստ սահմանադրության, իսկ գործնականում այս առումով շատ լուրջ թերացումներ կան։
Հանձնակատարը հիշեցրել է, որ ապրիլին կհրապարակվի Թուրքիայի վերաբերյալ հերթական զեկույցը, և եթե մինչ այդ լուրջ փոփոխություններ չլինեն, ապա զեկույցում հատկապես Թուրքիայի իրավական դաշտին ուղղված քննադատություններ տեղ կգտնեն։ Նրա խոսքով՝ Բրյուսելը ակնկալում է, որ Թուրքիան կհարգի հիմնարար ժողովրդավարական իրավունքները, որոնց մեջ են մտնում նաև դատական համակարգի անկախությունը, իրավական պետության սկզբունքներին հավատարմությունը և խոսքի ազատությունը։
Մյուս կողմից, Հահնը նշել է, որ իր աշխարհքաղաքական դիրքի և մեծաքանակ բնակչության շնորհիվ Թուրքիան Եվրամիության շատ կարևոր հարևանն է։ ԵՄ հանձնակատարը կարևորել է առևտրի և գաղթականների ճգնաժամի հաղթահարման ոլորտում երկկողմ համագործակցությունը, խոսել էներգետիկայի ոլորտում համագործակցության խորացման անհրաժեշտության մասին։
Ըստ Հահնի՝ ԵՄ-Թուրքիա հարաբերություններում լարվածության առկայությունը կողմերից և ոչ մեկի համար ձեռնտու չէ։ Նա հույս է հայտնել, որ մարտի վերջին Էրդողանի և ԵՄ առաջնորդների միջև կայանալիք հանդիպումը կնպաստի երկկողմ հարաբերությունների կարգավորմանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Ստորագրահավքի արդյունքները ներկայացվելու են Թուրքիայի խորհրդարան (մեջլիս):
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |