Ցեղասպանություն12:48, 23 Փետրվար 2018
Թուրք նախարար «Ցեղասպանության մասին Հոլանդիայի խորհրդարանի օրինագծերը մեզ համար առ ոչինչ են»

Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար Օմեր Չելիքը խոսել է Հոլանդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունած 2 օրինագծերի մասին։
Ըստ «Dogruhaber» լրատվամիջոցի՝ թուրք նախարարը հայտնել է, որ վերոնշյալ օրինագծերը ոչ մի դրական ազդեցություն չեն ունենա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վրա։ Ավելին, թուրք նախարարի պնդմամբ ՝ օրինագծերն ավելի են «մեկուսացնելու» Հայաստանին տարածաշրջանում:
Ըստ Չելիքի՝ օրինագծերը Թուրքիայի համար առ ոչինչ են։
«Ավելի վաղ Թուրքիան այս հարցի շուրջ հայտնել էր իր դիրքորոշումը։ Մենք խոսեցինք ընդհանուր ցավի մասին։ Այդ ժամանակ մեր նախագահն առաջարկեց ստեղծել պատմաբանների հանձնաժողով և բացել բոլոր արխիվները։ Ցեղասպանության մասին Հոլանդիայի խորհրդարանի օրինագծերը Թուրքիայի համար առ ոչինչ են»,-ասել է թուրք նախարարը։
Վերջինս նաև տեղեկացրել է, որ տեղի ունեցածից հետո Թուրքիայում Հոլանդիայի գործերի հավատարմատարը բացատրություններ տալու նպատակով կանչվել է երկրի արտգործնախարարություն։
Նա նաև հիշեցրել է, որ թուրք-հոլանդական հարաբերությունները սրանից առաջ էլ լարված էին։ Պատճառն այն էր, որ Հոլանդիայի իշխանությունները արգելեցին թուրք քաղաքական գործիչներին նախընտրական քարոզարշավ անցկացնել այդ երկրում և հանդիպել տեղի թուրքական համայնքի հետ։
Ավելի վաղ էլ Հոլանդիայի խորհրդարանի ընդունած օրինագծերը դատապարտել էին Թուրքիայի արտգործնախարարության կողմից։
Հիշեցնենք, որ Հոլանդիայի խորհրդարանի ստորին պալատը քվեների մեծամասնությամբ (142 կողմ, դեմ՝3) ընդունել է Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի հայերի զանգվածային սպանդը որպես ցեղասպանություն ճանաչելու երկու օրինագիծ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։

Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։

Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 12-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու դիվանագիտական ֆորումին։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան կատարված արտահանման ծավալները նվազել են 14.4%-ով:
Թուրքիայի «Մարմարա քրեակատարողական հիմնարկների համալիրը» կազմված է 9 փակ և 1 բաց ռեժիմի բանտերից։
Ադրբեջանի նախագահ. «Մեր քաղաքականությունը հստակ է։ Մենք միշտ եղբայրական ժողովրդի կողքին ենք եղել և այդպես էլ շարունակելու ենք»:
ԱՄՆ-ն ժամանակին Թուրքիային դուրս էր թողել այդ կործանիչների արտադրության համատեղ ծրագրից, քանի որ Անկարան Ռուսաստանից գնել էր ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |