Տարածաշրջան08:53, 23 Փետրվար 2018
Milliyet. Թուրքիայի և Սիրիայի հետախուզական ծառայությունները համագործակցում են
Թուրքական «Milliyet» պարբերականի լրագրող Սերփիլ Չեվիքջանը վերլուծական հոդված է հրապարակել, որտեղ առաջ է քաշում այն պնդումը, որ Թուրքիայի և Սիրիայի կառավարական ուժերի հետախուզական ծառայությունները արդեն երկար ժամանակ է համագործակցության մեջ են։
Չեվիքջանը իր պնդման համար հիմք է համարում Աֆրինում տեղի ունեցող վերջին զարգացումները, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակը Իբրահիմ Քալինի հայտարարությունը, առ այն որ «Թուրքիան կարող է ուղղակի և միջնորդավորված կապեր ստեղծել Սիրիայում գործող ուժերի հետ »։
Հեղինակի խոսքերով՝ Սիրիայի կառավարական ուժերի հետ կապեր ստեղծելուն կողմ է նաև Թուրքիայի քեմալական ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըջդարօղլուն։՚ Վերջինս նույնպես իրազեկված է Սիրիայի և Թուրքիայի հետախուզական ծառայությունների համագործակցությունից։
Այդ համագործակցության արդյունքներից է Թուրքիայի կողմից անվտանգության գոտի հայտարարված Իդլիբ քաղաքում դիտորդական կետերի ստեղծումը։
Մյուս արդյունքներից է այն, որ Աֆրինում «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողություն սկսելուց հետո Սիրիայի օդային տարածքը բացվեց Թուրքիայի օդուժի համար։
Ըստ հոդվածագրի՝ վերոնշյալ համագործակցության շրջանակներն են.
1. Սիրիայի քրդական ուժերին չօժանդակելը և ընդհանրապես ահաբեկչական գործունեության կանխումը:
2. «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարը:
3. Սիրիայի ժողովրդի դեմ ճնշմանը վերջ դնելը:
4. Գաղթը կանխելու համար միջոցներ ձեռնարկելը:
Անդրադառնալով, Սիրիայի կառավարական ուժերի կողմից Աֆրին մտնելուն, Չեվիքջանը գրում է.
«Սիրիայի քրդերը ասում են Սիրիայի նախագահ Ասադին, Թուրքիայի փոխարեն դու արի Աֆրին, իշխանությունը քեզ կտանք։ Ու հայտարարի, որ այստեղ PKK չկա, տարածքը իմ իշխանության տակ է »։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրդողանը նշել է, որ ուշադրությամբ է հետևում Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումներին։
Թուրքիայի արևելյան Բալըքշեհիր նահանգի Քարեսիի շրջանում պայթյուցիկ նյութերի գործարանում պայթյուն է տեղի ունեցել:
ՌԴ նախագահը չի բացառել, որ Թուրքիայի զինված ուժերը ռազմական գործողություն կարող են իրականացրել Սիրիայի քրդական ուժերի դեմ,
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին գորգը նվիրաբերել է Կալիֆորնիայի նահանգային համալսարանի ուսուցիչ, դոկտոր Վահրամ Շեմմասյանը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Աթենքը նախապատրաստական աշխատանքներ է տանում դրա դեմ և պնդում, որ համաձայնագրի կնքմամբ Կիպրոսը կհայտնվի շրջափակման մեջ:
Թուրքական լրատվամիջոցները որոշ ուշագրավ տեղեկություններ են հայտնել Շիբանիի կենսագրության և գործունեության մասին:
Այս մասին հեռուստաեթերից հայտնել է «Taksim Meydanı»-ի հաղորդավար Սինան Բուրհանը։
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը հայտնել է, որ էներգետիկ ենթակառուցվածքներում ուսումնասիրություններ անելու նպատակով առաջիկայում կմեկնի Սիրիա:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |