Ցեղասպանություն06:57, 23 Փետրվար 2018
Անկարայի արձագանքը՝ Հոլանդիայի խորհրդարանի կողմից ցեղասպանության մասին օրինագծերի ընդունմանը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Հոլանդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մասին 2 բանաձևերի ընդունմանը:
«Մենք խստորեն դատապարտում ենք Հոլանդիայի խորհրդարանի՝ 1915 թվականի դեպքերը որպես ցեղասպանություն ճանաչելու մասին որոշումները: Եվրոպայի կենտրոնում՝ Սերեբրենիցայում, իրագործված ցեղասպանության վրա աչք փակող երկրի կողմից ընդունված այս անհիմն որոշումները կապ չունեն ոչ պատմության, ոչ էլ արդարության հետ:
Այս որոշումները ոչ մի իրավական ուժ չունեն։ Եվրոպայի մարդու իրավունքների դատարանի որոշումները ցույց են տալիս այս հարցում մեր իրավացիությունը»,-ասվում է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունում:
Հիշեցնենք, որ Հոլանդիայի խորհրդարանի ստորին պալատը քվեների մեծամասնությամբ (142 կողմ, դեմ՝3) ընդունել է Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի հայերի զանգվածային սպանդը որպես ցեղասպանություն ճանաչելու երկու օրինագիծ:
Ըստ առաջինի՝ Հոլանդիան վերահաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու 2004 թվականի որոշումը, ըստ երկրորդի, այս տարվա ապրիլի 24-ին, ապա հինգ տարին մեկ Երևան է գործուղվելու Նիդերլանդների կառավարության ներկայացուցիչն, ով մասնակցելու է Հայոց Եղեռնի զոհերի ոգեկոչման արարողություններին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |