Հասարակական13:27, 26 Փետրվար 2018
Էրդողանական պատգամավորները սկսել են պարտադիր բեղ-մորուք պահել
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) կուսակցության պատգամավորները այն բանից հետո, երբ սկսեցին բեղեր պահել, այժմ էլ սկսել են արդեն մորուք պահել։
Թեմային անդրադարձել թուրք լրագրող Սալիհա Չոլաքը։ Վերջինիս խոսքերով՝ տարիներ շարունակ Թուրքիայի իշխող կուսակցության պատգամավորները ոչ բեղ էին պահում, ոչ էլ մորուք։ Ըստ նրա՝ վերջին տարիներին բեղ, ապա նաև մորուք պահելը, AKP-ի պատգամավորների համար կարծես թե դարձել է «նորաձև»։
Նախապես բեղեր սկսեցին պահել Թուրքիայի անվտանգության աշխատակիցները, այնուհետև հերթը հասավ նաև պատգամավորներին,- նկատել է տալիս Չոլաքը - իշխող կուսակության մի շարք թուրք պատգամավորներ մորուք պահելուց հետո պարզապես անճանաչելի են դարձել։
Մորուք պահած պատգամավորների ցուցակում են Թուրքիայի հայտնի մի շարք քաղաքական գործիչներ, որոնցից է օրինակ Թուրքիայի նախկին փոխվարչապետ, իսկ այժմ պատգամավոր Յալչին Աքդողանը, AKP-ի խոսնակ Մահիր Ունալը և ուրիշներ։
Ի դեպ, այն AKP-ականները, ովքեր վերջին տարիներին ուխտագնացությունից (հաջ) հետո մորուք են սկսել պահել պաշտոնների են արժանացել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովրդադեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) անդամ, խորհրդարանի հայ պատգամավոր Գարո Փայլանը ծաղրել էր «բեղավոր թուրք պաշտոնյաներին»:
Թուրքիայի խորհրդարանում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ելույթ ունենալիս՝ Փայլանը քննադատել էր այն հանգամանքը, որ բյուջեի հանձնաժողովի բոլոր անդամները տղամարդիկ են, իսկ պաշտոնյաների մեծ մասը բեղեր են պահում Էրդողանին հաճոյանալու համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |