Մշակութային09:14, 26 Փետրվար 2018
Ստամբուլում հայկական և այլ այլալեզու մամուլը ներկայացնող ցուցահանդես է բացվել

Ստամբուլի «Դեպո» ցուցասրահում բացվել է «1990թ․-ից մինչև այսօր․ Ստամբուլի բազմալեզու մամուլը» խորագրով նոր ցուցահանդես։ Ցուցահանդեսը կազմակերպվել է Ստամբուլի Բիլգի համալսարանի նախաձեռնությամբ և Ստամբուլում Շվեդիայի դեսպանատան, «Anadolu Kültür» մշակութային հիմնադրամի աջակցությամբ։
Ցուցահանդեսում տեղ են գտել հայկական «Ժամանակ» օրաթերթը, համշենահայ համայնքի կողմից հրապարակվող «Գոռ» ամսագիրը, քրդերեն «Roza» ամսագիրը, ավելի քան քառորդ դար գոյություն ունեցող քրդական «Nûbihar» ամսագիրը, ազգային փոքրամասնություններին պատկանող այլ պարբերականներ։
Ցուցահանդեսի համակարգող, Ստամբուլի Բիլգի համալսարանի դասախոս Բյուլենթ Բիլմեզը նշել է, որ այս միջոցառումը շատ կարևոր նշանակություն ունի՝ Սամբուլի այլալեզու մամուլը հանրությանը ներկայացնելու առումով։
Նա ընդգծել է, որ ստամբուլյան մամուլի պատմությունը բոլորովին էլ միատարր չէ, այն ներառում է նաև մի շարք ազգային փոքրամասնությունների կողմից հրատարակված պարբերականները։ Մինչդեռ այսօր շատերը շատ աղոտ պատկերացում ունեն Ստամբուլում այլալեզու հրատարակությունների մասին։
«Այսօր ցուցահանդեսի այցելուները ասում են, որ իրենք չգիտեին, որ Ստամբուլում այսքան ամսագրեր ու օրաթերթեր են հրատարակվել՝ այդքան բազմազան լեզուներով։ Այսօր նրանք գալիս են ցուցահանդես ու ասում՝ ուրեմն, Ստամբուլի մամուլը միագույն չէ, այն բազմազան է ու բազմերանգ։ Նրանք տեսնում են որոշ ցուցադրված օրինակներ ու միմյանց հարցնում՝ սա ի՞նչ է, ի՞նչ լեզվով է։ Հետո պարզում են, որ դրանք համշեներեն են կամ քրդերեն, հայերեն», - պատմել է Բիլմեզը։
Նշենք, որ փետրվարի 23-ին բացված ցուցահանդեսը կգործի մինչև մարտի 18-ը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։

Եկեղեցուն զուգահեռ վերանորոգվելու է հարակից տարածքում գտնվող և նախկինում ÇEK-ի կողմից շահագործված շենքը, որը ևս մշակութային կենտրոնի մի մասն է կազմելու:

Նշվում է, որ Ուրֆայում գտնվող հայկական եկեղեցու մի մասը փլուզվել է երկրաշարժի հետևանքով, իսկ մյուս մասը՝ վերածվել մզկիթի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։
Թուրք քաղաքապետը հակահայկական գրառում էր արել, ինչի համար Նուրհան Չեթինքայան հանցագործության մասին հաղորդում էր տվել Ստամբուլի դատախազություն։
Այդ քայլը թուրքական մամուլում մեծ տարածում է գտել և որակվել որպես դավաճանություն Թուրքիային և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությանը։
Օքթայ Սարալը Հայկո Ջեփքինին որակել է որպես երաժիշտի նմանակ, իսկ նրա արվեստը՝ անորոշ:
Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |