Միջազգային10:53, 27 Փետրվար 2018
Գերմանացի գործիչները քննադատել են Թուրքիային՝ Աֆրինի գործողությունները չդադարեցնելու պատճառով
Գերմանացի քաղաքական գործիչները Թուրքիային ուղղված լուրջ քննադատություններ են հնչեցրել։ Պատճառն այն է, որ չնայած ՄԱԿ-ի անվտանգության խուրհուրդը նախօրեին հայտարարել է ողջ Սիրիայում զինադադարի որոշման մասին, Թուրքիայի կողմից Աֆրինի դեմ իրականացվող ռազմական գործողությունները շարունակվում են։
Դաշնային խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի անդամ, Քրիստոնեա-դեմոկրատական միության (CDU) ներկայացուցիչ Ռոդերիխ Քիսեվեթերը «Deutsche Welle»-ի հետ զրույցում նշել է, որ Թուրքիայի դիրքորոշումն այս հարցում ուղղակի անընդունելի է։ Նա տեսակետ է հայտնել, որ Թուրքիայի գործողությունները դեմ են միջազգային իրավունքի դրույթներին։ Քիսեվեթերը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Թուրքիայի նման պահվածքը կարող ազդել Եվրամիության հետ հարաբերությունների վրա։ Նա զգուշացրել է, որ եթե Թուրքիան չփոխի իր դիրքորոշումը, ապա Մաքսային միությանը նրա անդամակցությունը և թուրք գիտնականների, ձեռներեցների ու երիտասարդների համար նախատեսվող անցագրային համակարգի հեշտացումները այլևս անհնար կլինեն։
«Կանաչների» կուսակցական ներկայացուցիչ Կատյա Քեուլը նույնպես հայտարարել է, որ Թուրքիան պետք է հետևի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի զինադադարի որոշմանը։ «Էրդողանը հայտարարում է, որ Սիրիայի հյուսիսի քրդերը ահաբեկիչներ են և դրանով փորձում է արդարացնել իր դիրքորոշումը։ Բայց դրանք անհիմն պնդումներ են։ Թուրքիան պետք է վերջ տա իր այդ պահվածքին», - ասել է Քեուլը։ Նա նույնպես Աֆրինի գործողությունը որակել է որպես միջազգային իրավական նորմերի խախտում, որը ոչ մի կապ չունի ինքնապաշտպանության հետ։ «Այդ գործողությունները նպաստում են տարածաշրջանում լարվածության սաստկացմանը և սպառնալիք ստեղծում բոլորիս անվտանգության համար»։
Քեուլը նաև մտահոգություն է հայտնել, որ Գերմանիայի իշխանությունները Թուրքիայի պահվածքի վերաբերյալ խիստ քննադատություններ չեն հնչեցնում։ Ըստ նրա՝ Գերմանիան պետք է լիովին դադարեցնի Թուրքիային որևէ տեսակի զենքի վաճառքը, քանի որ այդ զենքերը օգտագործվում են Աֆրինի գործողության ընթացքում։
Խորհրդարանում «Ազատ դեմոկրատների» (FDP) կուսակցական խմբի արտաքին հարաբերությունների խոսնակ Բիժան Ջիր-Սարային ևս կոչ է արել Թուրքիային՝ դադարեցնել ռազմագործողությունը և դրա հետ կապված բռնությունները։ Նա շեշտել է, որ Աֆրինի գործողությունը դեմ է միջազգային իրավունքի դրույթներին․ «Թուրքիայի որդեգրած այս ռազմական դիրքորոշումը որևէ տեսակետից արդարացի չէ»։ Խոսնակը կոչ է արել Գերմանիայի կառավարությանը և ՆԱՏՕ-ի պատասխանատու հանձնաժողովներին՝ դատապարտել Թուրքիայի գործողությունները։ Նա ընդգծել է, որ քանի դեռ Աֆրինի ռազմագործողությունը շարունակվում է, Գերմանիայի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցություն չի կարող լինել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Ստորագրահավքի արդյունքները ներկայացվելու են Թուրքիայի խորհրդարան (մեջլիս):
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |