Տարածաշրջան10:03, 27 Փետրվար 2018
Թուրք հաղորդավարի սկանդալային հայտարարության կոշտ արձագանքները
Թուրքական «Akit TV» հեռուստաալիքի հաղորդավար Ահմեթ Քեսերի՝ թուրքերի կողմից Աֆրինում խաղաղ բնակիչներ սպանելու խոսակցությունների մասին հնչեցրած սկանդալային արտահայտությունները սկսել են քննարկվել թուրքական սոցմեդիայում:
«Օրը սկսվում է» առավոտյան ծրագրի հաղորդավար Քեսերը հայտարարել է, որ եթե թուրքերը քաղաքացիական անձանց սպանելու լինեն, ապա դա պիտի սկսեն Ստամբուլի հարուստ թաղամասերից, քանի որ այնտեղ բազմաթիվ դավաճաններ են ապրում: Քեսերը չի մոռացել Թուրքիայի մեջլիսի մասին, որտեղ ևս, ըստ նրա, քիչ դավաճան պատգամավորներ չկան:
Թուրք լրագրողներից մեկը սոցցանցում արած գրառման մեջ՝ ի պատասխան Քեսերի արտահայտություններին, գրել է. «Դեմքիդ ապտակ ուտելուց հետո հետ կդառնաս»:
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» մեջլիսի պատգամավոր Բարըշ Յարքադաշն էլ տեղեկացրել է, որ արդեն բողոք է ներկայացրել Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդին Քեսերի արտահայտությունների համար: «Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի առցանց ծառայությանը բողոք եմ ներկայացրել Քեսերի խոսքերի դեմ: Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահ (մեջլիս) Իսմաիլ Քահրամանին նույնպես հրավիրում եմ իր լիազորությունների շրջանակում միջոցներ ձեռնարկելու մեջլիսին սպառնացող խոսքերի դեմ»,- գրել է Յարաքաշը:
Հիշեցնենք, որ հաղորդման ժամանակ Քեսերը մասնավորապես ասել էր. «Եթե քաղաքացիականներ սպանելու լինենք, ապա Ջիհանգիրից (Ստամբուլի հարուստ թաղամաս-խմբ.)… Նիշանթաշում, Էթիլերում բազմաթիվ դավաճաններ կան… Թուրքիայի ազգային մեծ ժողովում ևս կան…»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |