Քաղաքական07:12, 28 Փետրվար 2018
Թուրքիայի արտգործնախարարությունը հերքել է Աֆրինի վերաբերյալ Ֆրանսիայի հայտարարությունը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հերքել է Ֆրանսիայի նախագահականից տարածված այն հայտարարությունը, թե փետրվարի 27-ին Թուրքիայի և Ֆրանսիայի նախագահների հեռախոսազրույցի ժամանակ խոսվել է Աֆրինում ռազմական գործողությունների դադարեցման մասին։
Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Համի Աքսոյի տեղեկացմամբ՝ երբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ժամանակ Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ հիշատակել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ընդունած բանաձևը, բնավ չի խոսել կամ նկատի ունեցել Աֆրինում ընթացող ռազմական գործողությունների դադարեցման մասին։
Միջանկյալ նշենք, որ փետրվարի 24-ին ՄԱԿ-ի կողմից ընդունած 2401-րդ բանաձևով կոչ է արվել ժամանակավորապես դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայի ողջ տարածքում։ Մինչդեռ Թուրքիան Աֆրինում հունվարի 20-ից մինչ օրս ռազմական գործողություններ է իրականացնում տեղի քրդական ուժերի դեմ, որոնց համարում է ահաբեկչական։
Ֆրանսիայի նախագահականից հայտարարություն էր եղել, որ Մակրոնը, հիշատակելով այդ բանաձևը, նկատի է ունեցել նաև Աֆրինում ռազմական գործողությունների դադարեցումը։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ Ֆրանսիայի նախագահականի հայտարարությունը «սուտ» է և չի համապատասխանում Էրդողան-Մակրոն հեռախոսազրույցի բովանդակությանը։
Ավելի վաղ էլ, երբ ՄԱԿ-ը ընդունեց վերոնշյալ բանաձևը Սիրիայի վերաբերյալ, թուրք պաշտոնյաները հայտարարեցին, որ հրադադարը չի վերաբերում Աֆրինում Թուրքիայի կողմից իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիային։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական «Asal» հետազոտական կենտրոնի կողմից սոցհարցում է անցկացվել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցողները, որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |