Իրավական09:22, 28 Փետրվար 2018
Սկանդալային հայտարարություն արած թուրք հաղորդավարը աշխատանքից ազատվելու դիմում է գրել

Թուրքական «Akit TV» հեռուստաալիքի հաղորդավար Ահմեթ Քեսերի սկանդալային հայտարարության շուրջ առաջացած աղմուկի արդյունքում նա աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել:
«Akit TV-ի եթերում «Օրը սկսվում է» հաղորդման 2018 թվականի փետրվարի 27-ի թողարկման ընթացքում հաղորդավար Ահմեթ Քեսերի թուրք զինվորի՝ խաղաղ բնակիչ սպանելու մասին արտահայտությունները դուրս են եկել իրենց իրական իմաստից և չեն ողջունվել մեր կազմակերպության կողմից: Ահմեթ Քեսերը մեր կազմակերպության նկատմամբ լինչի դատաստան տեսնելու հնարավորությունները բացառելու նպատակով աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել»,- ասված է «Akit TV»-ի պարզաբանման մեջ:
Սոցցանցերում արված պատասխան քննադատական գրառումներից ու դատապարտումներից բացի Քեսերի դեմ նաև դատական հայց է ներկայացվել:
Հայցը ներկայացրել է գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) պատգամավոր Էրեն Էրդեմը:
«Հուլիսի 15-ին (հեղաշրջման փորձի օրը-խմբ.) այս մարդու նման մտածողները ռմբակոծեցին մեջլիսը: Այս ԻՊ-ականն էլ սպառնացել է ռմբակոծել խորհրդարանը: Մեկը արել է, մյուսը սպառնացել է, որ կանի: Նույն խելքն է, նույն մտածելակերպն ու մոտեցումը: Հաղորդում ենք ներկայացրել հանցագործության մասին: Եթե դատախազները չանեն անհրաժեշտը, այդպիսով նրանք տեր կկանգնեն այդ խոսքերին»,- գրել է պատգամավորը:
Հիշեցնենք, որ «Օրը սկսվում է» առավոտյան ծրագրի հաղորդավար Քեսերը հայտարարել է, որ եթե թուրքերը խաղաղ բնակիչներ սպանելու լինեն, ապա դա պիտի սկսեն Ստամբուլի հարուստ թաղամասերից, քանի որ այնտեղ բազմաթիվ դավաճաններ են ապրում: Քեսերը չի մոռացել Թուրքիայի մեջլիսի մասին, որտեղ, ըստ նրա, քիչ դավաճան պատգամավորներ չկան:
«Եթե քաղաքացիականներ սպանելու լինենք, ապա Ջիհանգիրից (Ստամբուլի հարուստ թաղամաս-խմբ.)… Նիշանթաշում, Էթիլերում բազմաթիվ դավաճաններ կան… Թուրքիայի ազգային մեծ ժողովում ևս քիչ չեն…»,- մասնավորապես ասել էր Քեսերը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |