Հասարակական07:52, 01 Մարտ 2018
Պոլսահայ գործիչը Աթեշյանի պահանջով հրաժարական է տվել (լուսանկար)

Պոլսի Գեդիկփաշայի հայկական Սուրբ Հովհաննես եկեղեցու հիմնադրամի ղեկավար Հարություն Շանլըն հրաժարական է տվել:
Այս մասին հայտնել է պոլսահայ համայնքային գործիչներից Կարո Գաբրիելյանը: Նա ֆեյսբուքյան էջում հրապարակել է Շանլըի հրաժարականի դիմումը, ինչպես նաև դիմումին հաջորդած պատրիարքության արձագանքը:
Հրաժարականի դիմումի մեջ Շանլըն հայտնել է, որ հիմնադրամի նախագահի պաշտոնը թողնում է Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի պահանջով:
Շանլըն նշել է, որ Աթեշյանն առանց հիմնավորման Սուրբ Հովհաննես եկեղեցուց հեռացրել էր քահանային, իսկ երբ եկեղեցու խորհուրդը դիմել էր պատրիարքարան քահանային վերանշանակելու համար, Աթեշյանը տեղեկացրել էր, որ քահանան Սուրբ Հովհաննեսում նորից կստանձնի իր պարտականությունները, եթե հիմնադրամի նախագահը հրաժարական տա:
«Որպեսզի մեր եկեղեցում երկար տարիներ ծառայություն մատուցած հոգևորականն իմ պատճառով անարդարության զոհ չդառնա, մեր եկեղեցին ու հիմնադրամը պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանի կողմից անարդար վերաբերմունքին չարժանանա, ինչպես նաև հայ համայնքում իմ անձի պատճառով խռովություն և քաոս չառաջանա, հրաժարվում եմ հիմնադրամի գործադիր խորհրդի նախագահի պաշտոնից և խորհրդի անդամակցությունից»:
Կարո Գաբրիելյանի հրապարակած մյուս նամակը, մակագրված պատրիարքարանի լուսարարապետ Թաթուլ ծայրագույն վարդապետ Անուշյանի կողմից, ուղղված է Գետիկփաշայի Սուրբ Հովհաննես եկեղեցու խորհրդին: Նամակում հաղորդվում է, որ նախորդ՝ փետրվարի 22-ի պաշտոնագիրն անվավեր է, և տեր Զավեն քահանա Բչաքչյանը մարտի 1-ից կվերահաստատվի իր պաշտոնում և կշարունակի ծառայությունը Սուրբ Հովհաննես եկեղեցում:
Ստորև ներկայացված են Հարություն Շանլըի հրաժարականի դիմումը և պատրիարքարանի լուսարարապետի նամակը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Թուրքական «Area» հետազոտական ընկերությունը Թուրքիայի 26 շրջանում հեռախոսային սոցհարցում է անցկացրել քաղաքական ուժերի վերաբերյալ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |