Միջազգային10:09, 01 Մարտ 2018
Թուրքիայի փոխվարչապետն արձագանքել է ԱՄՆ-ի հորդորին. «Մենք լավ ենք կարդացել ՄԱԿ-ի որոշումը»

Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը պատասխանել է ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Հիթեր Նոյերթին, որը Թուրքիային խորհուրդ էր տվել ուշադիր կարդալ Սիրիայում զինադադարի մասին ՄԱԿ-ի որոշումը:
Բոզդաղը հայտարարել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումը չի կարող խոչընդոտ հանդիսանալ սիրիական Աֆրին քրդաբնակ շրջանում Թուրքիայի կողմից անցկացվող ռազմական գործողության համար:
«Մենք կարդացել ենք որոշումը, լավ ենք կարդացել: Այնտեղ թվարկվող շրջանների շարքում չկա Աֆրինը: ԻՊ-ը և դրա հետ կապված ահաբեկչական կազմակերպությունների վրա էլ չի տարածվում կրակի դադարեցման որոշումը»,- ասել է Թուրքիայի կառավարության խոսնակը:
Դրան հակառակ նախօրեին թեմայի վերաբերյալ հարցին պատասխանելիս Հիզեր Նոյերթը նշել էր, որ կրակի դադարեցման որոշումը վերաբերում է Սիրիայի ողջ տարածքին, այդ թվում՝ Աֆրինին:
Գերմանիայի արտգործնախարարությունը ավելի վաղ արած հայտարարության մեջ նույնպես նշել էր, որ 30-օրյա զինադադարի մասին ՄԱԿ-ի որոշումն ընդգրկում է Սիրիայի ողջ տարածքը: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ Թուրքիայի պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում էր շեշտել, որ զինադադարն ընդգրկում է նաև Աֆրինը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։

«Curium Pharma»-ը ձեռք է բերել քաղցկեղի ախտորոշման և բուժման մեջ օգտագործվող ռադիոակտիվ նյութերի արտադրման մեջ մասնագիտացված թուրքական ընկերություն։

Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայում իշխող կուսակցության Գազիանթեփի պատգամավոր Ալի Շահինը կիսվել է Գլեն Ֆրեդերիկ Մաթեսոնի պատմությամբ
Իրանը դիվանագիտական նոտա է հղել 6 երկրի՝ նախազգուշացնելով, որ Իրանին հարվածելու համար ԱՄՆ-ի կողմից իրենց օդային և կամ ցամաքային տարածքի օգտագործումը որակվելու է որպես «թշնամական քայլ»:
Թուրքական արմատներով բրիտանացի գրողը Թուրքիայի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ հոդոված է հրապարակել «Financial Times»-ում։
Մարտի 28-ին՝ մահմեդականների պահքի ամսվա՝ Ռամադանի վերջին օրը Թեհրանում մեծ ցույց էր` ի աջակցություն պաղեստինցիների:
Շարայի այցի վերաբերյալ համապատասխան հայտարարությունը տարածվել Սիրիայի ԱԳՆ-ի կողմից, որտեղ սակայն օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն նշվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |