Քաղաքական07:45, 01 Մարտ 2018
Սիրիայի քրդական կուսակցության նախկին համախագահ. «Ահաբեկիչ չեմ»
Չեխիայի դատարանի կողմից ազատ արձակված Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) նախկին համանախագահ Սալիհ Մուսլիմն առաջին անգամ հարցազրույց է տվել։
Միջանկյալ նշենք, որ Թուրքիան պահանջում էր արտահանձնել Մուսլիմին, քանի որ թուրքական կողմը նրան մեղադրում է ահաբեկչություն իրականացնելու և ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեջ։
«Ինչո՞ւ ես պետք է գնամ Թուրքիա։ Ես Թուրքիայի քաղաքացի չեմ։ Նրանք իրավունք չունեն ինձ մեղադրել նման հանցանքների մեջ։ Ես Թուրքիայում եղել եմ միայն պաշտոնական այցով, այն էլ իրենց արտգործնախարարության հրավերով։ Միայն այդ ժամանակ եմ եղել Թուրքիայում և նրանք դրա մասին լավ գիտեն։ Ես երբեք ահաբեկիչ չեմ եղել և չեմ էլ լինի։ Ես քաղաքական գործիչ եմ»,- ասել է Մուսլիմը։
Սալիհ Մուսլիմի իրապաշտպան Միրոսլավ Կրուտինան հայտարարել է, որ ազատ արձակումից հետո Սալիհ Մուսլիմը լքել է Չեխիայի սահմանները։ Նրա խոսքերով ՝ Եվրոպայում Մուսլիմը պետք է հանդիպի եվրոպացի մի շարք քաղաքական գործիչների հետ, որպեսզի քննարկի առանցքային կարևոր հարցեր։ Նա շեշտել է, որ քուրդ քաղաքական գործիչը առայժմ իրավունք չունի լքել ԵՎրամիության սահմանները։
Մուսլիմի ազատ արձակումից հետո, պաշտոնական Անկարան մեղադրեց Չեխիայի իշխանություններին՝ ահաբեկչական կազմակերպությանը սատարելու մեջ։ Ի Պատասխան դրան՝ Չեխիան հայտարարեց, որ իրենք գործել են օրենքի սահմաններում և որևէ խախտում չի եղել։
Հիշեցնենք, որ Թուրքիան փետրվարի 13-ին Սալիհ Մուսլիմին ընդգրկել էր հետախուզման մեջ գտնվող հանցագործների «կարմիր ցուցակում»: Թուրքիայի ղեկավարությունը 4մլն թուրքական լիրա (մոտ 1մլն դոլար) էր խոստացել այն կողմին, ով կձերբակալեր քուրդ քաղաքական գործչին և կարտահանձներ իրեն։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական «Asal» հետազոտական կենտրոնի կողմից սոցհարցում է անցկացվել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցողները, որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |