Տարածաշրջան12:04, 02 Մարտ 2018
Թուրքիան ռմբակոծել է Աֆրինը, 17 մարդ զոհվել է

Թուրքական ռազմաօդային ուժերը Աֆրինում ռմբակոծել են Սիրիայի իշխանությանը հարող աշխարհազորայիններին։ Անգլիայում գործող «Սիրիայի մարդու իրավունքների մշտադիտարկման կենտրոն» իրավապաշտպան կազմակերպության տեղեկացմամբ՝ հարձակման արդյունքում առնվազն 17 մարդ է զոհվել։
Աֆրին քաղաքի հյուսիսում տեղեկայված գյուղի ռմբակոծության արդյունքում զոհվածների մեջ կան նաև YPG-ի (Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ) 3 զինյալներ։
Մյուս զոհերը անցյալ շաբաթ Աֆրին մտած և որպես «ազգային ուժեր» հայտնի իշխանամետ զինյալներն են։
Նշենք, որ հունիսի 20-ին Թուրքիայի կողմից Աֆրինում սանձազերծված «Ձիթենու ճյուղ» ռազմագործողության ընթացքում Թուրքիայի ԶՈՒ-ն տվել է 41, «Սիրիայի ազատ բանակը»՝ 116 զոհ։ Թուրքիայի պաշտպանության նախարարության տվյալների համաձայն՝ քրդական կողմն այս ընթացքում ունեցել է առնվազն 2․295 զոհ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպման շրջանակներում հարցազրույց է տվել Reuters-ին։

Նախագահները քննարկել են Թուրքիայի և Իրանի երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։

Թուրքիայի գլխավոր հյուպատոսը նշել է, որ ելնելով դիվանագիտական էթիկայի կանոններից՝ իր պարտքն է համարել այցելելու գործող միակ դիվանագիտական ներկայացուցչություն:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայում իշխող կուսակցության Գազիանթեփի պատգամավոր Ալի Շահինը կիսվել է Գլեն Ֆրեդերիկ Մաթեսոնի պատմությամբ
Իրանը դիվանագիտական նոտա է հղել 6 երկրի՝ նախազգուշացնելով, որ Իրանին հարվածելու համար ԱՄՆ-ի կողմից իրենց օդային և կամ ցամաքային տարածքի օգտագործումը որակվելու է որպես «թշնամական քայլ»:
Թուրքական արմատներով բրիտանացի գրողը Թուրքիայի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ հոդոված է հրապարակել «Financial Times»-ում։
Մարտի 28-ին՝ մահմեդականների պահքի ամսվա՝ Ռամադանի վերջին օրը Թեհրանում մեծ ցույց էր` ի աջակցություն պաղեստինցիների:
ԱՄՆ նախագահը Սպիտակ տանն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ընթացքում խոսել է Սիրիայում Թուրքիայի ունեցած դերի մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |