Հոդված09:27, 02 Մարտ 2018
Economist. «Թուրքական մամուլը չի համարձակվում ճշմարիտ լուսաբանել Սիրիայի պատերազմը»

Անգլիական «The Economist» շաբաթաթերթը ծավալուն հոդվածով անդրադարձել է թուրքական մամուլի կողմից Աֆրինի գործողության լուսաբանմանը:
«Փակել մեդիայի բերանը. Թուրքիայում ոչ ոք չի համարձակվում ճիշտ լուսաբանել Սիրիայի պատերազմը» վերնագրով հոդվածում պարբերականը գրում է, որ Թուրքիայում ստեղծված վախի մթնոլորտը, շարունակվող արտակարգ դրությունը և հեղաշրջման փորձից հետո մոլեգնող ֆանատիկ ազգայնականությունը անհնար են դարձնում Աֆրինի օպերացիայի օբյեկտիվ լուսաբանումը:
Թերթը հիշեցրել է, որ թուրքական բանտերում ավելի քան 100 լրագրող է պահվում անազատության մեջ՝ ավելացնելով, որ Էրդողանը վճռական է տրամադրված այդ վիճակը անփոփոխ պահելու հարցում, քանի որ կալանավորումը իշխանությունների վերջին զենքն է:
Հոդվածում հիշեցվում է, որ Աֆրինում ռազմական գործողությունների սկսվելու ժամանակ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հավաքել է երկրի առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներին և ցուցումներ տվել, թե ինչպես պետք է լուսաբանել գործողությունը:
«Ինչպես պատմում է հավաքի մասնակիցներից մեկը, լրագրողներին հորդորել են չմոռանալ ազգային շահի մասին: Բոլորից պահանջել են ընթերցողներին հիշեցնել, որ թուրքական բանակը առանձնահատուկ ուշադրություն է դարձնում խաղաղ բնակիչներին վնաս չհասցնելու վրա: Պահանջվել է նաև լուրերի մեջ հիշեցնել, որ թուրքական զինված ուժերը «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչությունից բացի պայքարում է նաև քրդական զինված խմբերի դեմ՝ չնայած այն հանգամանքին, որ Աֆրինում ԻՊ-ի զինյալներ չկան»,- ասվում է հոդվածում:
Նշվում է, որ բացառությամբ մի քանի լրատվական կազմակերպության՝ ողջ թուրքական մեդիադաշտը հավատարիմ է մնացել կառավարությունից ստացած ցուցումներին:
Հոդվածում նաև մի քանի օրինակ է բերվում թուրքական մամուլի վերջին շաբաթների աշխատանքից.
«Գլխավոր լրատվամիջոցները իրար հետ մրցակցում են Աֆրինի որևէ գյուղի գրավման կամ քուրդ զինյալների սպանության մասին լուրերը առաջինը հայտնելու հարցում:
Լուրերը կառավարության արած հայտարարություններից ու ԶՈւ հրապարակումներից երբեք չեն շեղվում:
Որևէ առաջատար լրատվամիջոց չի փորձել կասկածի տակ դնել այն հանգամանքը, որ Թուրքական բանակը 2 հազարից ավել քրդական «Ժողովրդի ինքնապաշտպանության ուժերի» (ԺԻՊ-YPG) զինյալ է սպանել՝ առանց վնասելու որևէ խաղաղ բնակչի»:
Թերթը նշում է, որ բացի արդեն նշված պատճառներից թուրքական մեդիադաշտի հեշտ վերահսկելիության համար կա մեկ այլ կարևոր հանգամանք. Թուրքիայի առաջատար մեդիահոլդինգների սեփականատերերը հարուստ գործարարներ են, որոնք ներկայացվածություն ունեն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են հանքարդյունաբերությունը, շինարարությունը, ծովագնացությունը և այլն:
«Այդ գործարարները ցանկանում են, որ իրենց ընկերությունները շարունակեն շահել տարբեր ոլորտներում պետական պատվերների համար հայտարարվող մրցույթները»,- եզրափակել է թերթը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի քաղաքական դաշտը վերջին շրջանում նոր լարվածության է հասել Ստամբուլի քաղաքապետ, ընդդիմադիր գործիչ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալման հետևանքով:

Փաստացիորեն երկու տասնյակից ավելի նյութերում շրջանառվել են հայկական թեզերը։

Ֆաթիհ Ջեյլանը նշում է, որ Թուրքիան պիտի առավելագույն ջանք գործադրի խաղաղության համաձայնագիրը որքան հնարավոր է շուտ ստորագրելու համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |