Տնտեսական09:46, 02 Մարտ 2018
2018թ․ Թուրքիայից ռազմական-ավիացիոն արտադրանքի արտահանումն աճել է 16․6 տոկոսով

Թուրքիայի արտահանման ծավալները ռազմարդյունաբերության և ավիացիայի ոլորտում 2018թ․ առաջին երկու ամսում ավելացել են 16․6 տոկոսով։ Արտահանման ընդհանուր արժեքը կազմել է 258 մլն 916․000 դոլար։ Նշենք, որ 2017թ․ հունվար-փետրվար ամիսներին այս ցուցանիշը կազմել էր 252 մլն 79․000 դոլար։
Հատկապես ավելացել են դեպի Օման, Չինաստան, Կատար, Ադրբեջան կատարվող արտահանման ծավալները։
Նշված ժամանակահատվածում այս ոլորտներում ամենից շատ արտահանում է կատարվել դեպի ԱՄՆ (98 մլն 22.000 դոլար)։ Երկրորդ տեղում Գերմանիան է՝ 36 մլն 585․000 դոլար ընդհանուր ցուցանիշով։ Երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Օմանը։ Եթե 2017թ․ առաջին երկու ամիսներին դեպի Օման կատարված արտահանումը կազմել էր 1 մլն 588․000 դոլար, ապա 2018թ․ այդ ցուցանիշը հասել է 20 մլն 328․000 դոլարի։
Չորրորդ հորիզոնականը զբաղեցրել է Նիդերլանդները, ուր 2018թ․ հունվար-փետրվարին արտահանվել է 13 մլն 676․000 դոլար ընդհանուր արժողությամբ ռազմամթերք ու ավիացիոն արտադրանք։ Նույն ժամանակահատվածում դեպի Անգլիա կատարված արտահանումն աճել է 33 տոկոսով՝ կազմելով 10 մլն 511․000 դոլար։
Նշված երկու ամսում Թուրքիայից Հնդկաստան է արտահանվել 9 մլն 417․000 դոլարի, Չինաստան՝ 8 մլն 280․000 դոլարի, Կատար՝ 7 մլն 922․000 դոլարի և Ադրբեջան՝ 5 մլն 260․000 դոլարի ռազմամթերք ու ավիացիոն արտադրանք։
Ընդհանուր առմամբ 20 թուրքական քաղաք ռազմարդյունաբերության ոլորտում 100․000 դոլարից ավելի արտահանման ցուցանիշ է գրանցել։ Այդ քաղաքների ցանկում առաջատարը Անկարան է, որին բաժին է ընկնում կատարված արտահանման 50 տոկոսից ավելին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |