Միջազգային14:14, 05 Մարտ 2018
Հունաստանը չի պատրաստվում Թուրքիայի հետ զինվորների փոխանակում անել

Հունաստանը հերքել է Թուրքիայի հետ զինվորների փոխանակման հավանականության մասին լուրերը։
Խոսքը 2016թ․ հեղաշրջման փորձից հետո Հունաստանում ապաստանած թուրք սպաների և մարտի 1-ին թուրքական սահմանը հատած երկու հույն զինվորականների մասին է։
Հունաստանի արտաքին գործերի փոխնախարար Յորգոս Կատրուգալոսը հայտարարել է, որ Թուրքիայի հետ զինվորների փոխանակում հնարավոր չէ։ «Այդ լուրը լիովին մտացածին է։ Մենք Թուրքիայի հետ պատերազմի մեջ չենք, որ ռազմագերիներ փոխանակենք»,- նշել է նա։
Հույն փոխնախարարն ընդգծել է, որ նման դեպքերը սահմանին հաճախ են տեղի ունենում։ Իսկ զինվորների փոխանակման լուրը, ըստ նրա, տարածվել է թուրքական մամուլի կողմից։
Հույն զինվորականները թուրք-հունական սահմանի վրա գտնվող Կաստանիես անցակետի աշխատակիցներն են, ովքեր եղանակային վատ պայմանների պատճառով մոլորվել և սխալմամբ հատել էին թուրքական սահմանը:
Թուրքիայի անվտանգության աշխատակիցները նրանց հայտնաբերել և ձերբակալել էին թուրք-հունական սահմանին գտնվող Էդիրնե անցակետում։ Նրանք մեղադրվել են լրտեսության և արգելված գոտի մուտք գործելու մեջ։
Իսկ 2016թ․ հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո 8 թուրք սպաներ ուղղաթիռով փախել էին Հունաստան և քաղաքական ապաստան խնդրել։ Հաշվի առնելով Թուրքիայում մարդու իրավունքների վիճակը՝ Հունաստանը մինչ օրս մերժում է նրանց արտահանձնելու Թուրքիայի պահանջը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։

«Curium Pharma»-ը ձեռք է բերել քաղցկեղի ախտորոշման և բուժման մեջ օգտագործվող ռադիոակտիվ նյութերի արտադրման մեջ մասնագիտացված թուրքական ընկերություն։

Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայում իշխող կուսակցության Գազիանթեփի պատգամավոր Ալի Շահինը կիսվել է Գլեն Ֆրեդերիկ Մաթեսոնի պատմությամբ
Իրանը դիվանագիտական նոտա է հղել 6 երկրի՝ նախազգուշացնելով, որ Իրանին հարվածելու համար ԱՄՆ-ի կողմից իրենց օդային և կամ ցամաքային տարածքի օգտագործումը որակվելու է որպես «թշնամական քայլ»:
Թուրքական արմատներով բրիտանացի գրողը Թուրքիայի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ հոդոված է հրապարակել «Financial Times»-ում։
Մարտի 28-ին՝ մահմեդականների պահքի ամսվա՝ Ռամադանի վերջին օրը Թեհրանում մեծ ցույց էր` ի աջակցություն պաղեստինցիների:
Շարայի այցի վերաբերյալ համապատասխան հայտարարությունը տարածվել Սիրիայի ԱԳՆ-ի կողմից, որտեղ սակայն օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն նշվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |