Հասարակական09:15, 06 Մարտ 2018
Ուսումնասիրվել է թուրքական հեռուստասերիալներում կանանց և տղամարդկանց իրավահավասարության հարցը
Թուրքիայում շարունակվում են ընտանեկան վեճերի պատճառով գրանցվել սպանություններ, որոնք հնչեղություն են ստանում թուրքական լրատվամիջոցների կողմից:
Մարտի 1-ին Ստամբուլի թաղամասերից մեկի շենքում նմանատիպ սպանություն է գրանցվել։ Կնոջը սպանած անձը դիմել է ինքնասպանության։
Ողբերգության պատճառը եղել է այն, որ այդ կինը ամուսնացած է եղել մի թուրք իմամի հետ, ում հետ երկար վեճեր ունենալուց հետո որոշել է բաժանվել։ Դեռ օրինապես չբաժանված կինը անձնական կապեր է հաստատել ոմն Օզյուրեքի հետ, սակայն երբ մտափոխվել է և որոշել վերադառնալ իր նախկին ամուսնու մոտ, սպանվել է Օզյուրեքի կողմից:
Նմանատիպ մի ողբերգական դեպք էր պատահել, երբ Ստամբուլի սուպերմարկետներից մեկում տղամարդը սպանել էր իր կնոջը։ Դեպքի պատճառը նույնպես ընտանեկան վեճերն են։
Թուրքիայի արդյունաբերողների և գործարարների միությունը (TÜSİAD) և Թուրքիա «Kadir Has» համալսարանը համատեղ ջանքերով ծրագիր են մշակել, որում ուսումնասիրվել է Թուրքիայի հեռուստաալիքներով ցուցադրվող սերիալներում կանանց և տղամարդկանց իրավահավասարության հարցը։
Ուսումնասիրությունների արդյունքում՝ պարզվել է, որ սերիալներում հիմնական և երկրորդական դերերը հավասարաչափ բաշխվել են կին և տղամարդ դերասանների միջև։ Սերիալներում մշտապես շեշտը դրվում է կանանց արտաքին տվյալները ներկայացնելու վրա:
Սերիալներում ամեն 3 կնոջ կերպարից 2-ը անօգնական բնույթ են կրում, որտեղ կինը ենթարկվում է ճնշման։
Սերիալներում տղամարդիկ մշտապես տեղյակ են կանանց անձնական կյանքից: Իսկ աշխատանք ունեցող կերպարները հիմնականում տղամարդիկ են։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այս սերնդին հաճախ անվանում են նաև «ցանցային սերունդ», «iPhone սերունդ» կամ «հետհազարամյակի սերունդ»:
Թուրքիայի վիճակագրկան կոմիտեն (TÜİK)-ը հրապարակել է Թուրքիայի անուրախ քաղաքների ցանկը։
Ալի Յերլիքայան նկատել է տվել, որ նախորդ երկու շաբաթվա համեմատ սիրիացիների վերադարձի թիվը աճել է 7 անգամ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Էրդողանը նշել է, որ ուշադրությամբ է հետևում Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումներին։
Այս մասին հեռուստաեթերից հայտնել է «Taksim Meydanı»-ի հաղորդավար Սինան Բուրհանը։
Սիրիայում Թուրքիայի ազդեցությունն աճել է՝ նվազեցնելով Իրանի և Ռուսաստանի դերը:
Բերբոք. «Իհարկե, Թուրքիայի ունի օրինական անվտանգային շահեր: Սակայն դա չի կարող ևս մեկ անգամ կիրառվել քրդերին աքսորելու և կամ նրանց նկատմամբ բռնություն գործադրելու համար»։
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը հայտնել է, որ էներգետիկ ենթակառուցվածքներում ուսումնասիրություններ անելու նպատակով առաջիկայում կմեկնի Սիրիա:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |