Քաղաքական12:12, 06 Մարտ 2018
Թուրք քաղաքագետ. «Անկարան Հայաստանի քայլը արձագանքման արժանի չի համարում»
Թուրք հայտնի հրապարակախոս, քաղաքագետ Ջենգիզ Աքթարը, «Ermenihaber.am»-ի հետ զրույցում, անդրադառնալով հայ-թուրքական արձանագրությունների չեղարկումից հետո երկու երկրների հարաբերությունների հեռանկարներին, հոռետեսական կանխատեսում է արել:
Նշելով, որ Անկարայի ներկայիս արտաքին քաղաքականությունը, ի տարբերություն նախկինի, հիմնված չէ հարևաների հետ լավ հարաբերություններ ստեղծելու, գործընկերություն անելու, երկխոսություն ծավալելու վրա, ասաց.
«Այդ ժամանակաշրջանն արդեն վաղուց ավարտված է: Անկարայի արտաքին քաղաքականությունն արդեն ուժի դիրքերից է հանդես գալիս՝ լինի հարևան, թե ոչ հարևան երկիր: Այս նոր քաղաքականությունից Եվրամիությունը և ԱՄՆ-ն ստանում են իրենց բաժինը և առայժմ մնում միայն դիտորդի դերում են:
Այս համատեքստում նայելով Հայաստանի հետ հարաբերությունների ապագային՝ դեռ դրական կամ կառուցողական քաղաքականության նախանշաններ չեմ տեսնում: Նույնիսկ գրեթե անհնար է ասել, թե այս հարցում երբ դրական տեղաշարժ կլինի»:
Ermenihabere.am-ի այն հարցին, թե ինչու առ այսօր պաշտոնական Թուրքիան չի արձագանքել Հայաստանի կողմից արձանագրությունների չեղարկմանը, Աքթարը նկատեց.
«Անկարայում որոշում կայացնողները հավանաբար կարծում են, թե այս քայլն այնքան անկարևոր է, որ նույնիսկ որևէ հայտարարության արժանի չէ»:
Հիշեցնենք, որ մարտի 1-ին Հայաստանի նախագահական նստավայրում կայացած Ազգային անվտանգության խորհրդի նիստում չեղյալ հայտարարվեցին հայ-թուրքական արձանագրությունները: Հայաստանի այս քայլին չնայած թուրքական մամուլի բուռն արձագանքի, պաշտոնական Անկարայի կողմից որևէ հայտարարություն առայժմ չի արվել:
2009-ի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները պետք է վավերացվեին 2 երկրների խորհրդարանների կողմից, համաձայն փաստաթղթի՝ «ողջամիտ ժամկետներում»։ Սակայն Թուրքիան տեւական ժամանակ երկարաձգում էր վավերացման ժամկետները, դեռ ավելին՝ պարբերաբար նախապայմաններ էր առաջ քաշում։ Արդյունքում՝ Հայաստանի նախագահը խորհրդարանից ետ կանչեց արձանագրությունները, սակայն մինչև 2018թ. մարտի 1-ը թողել էր Հայաստանի ստորագրությունը փաստաթղթի տակ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ստորագրահավքի արդյունքները ներկայացվելու են Թուրքիայի խորհրդարան (մեջլիս):
2018-ից ի վեր պաշտոնավարող Հալդենվանգն իր պաշտոնը թողնելու է կենսաթոշակի գնալու պատճառով։
Համաձայնագրի իրագործման հանձնարարությունը տրվել է Թուրքիայի եւ Պաղեստինի ներքին գործերի նախարարություններին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ռիզե նահանգի Համշեն շրջանում գրանցվել են 4.7 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ։
Ստորագրահավքի արդյունքները ներկայացվելու են Թուրքիայի խորհրդարան (մեջլիս):
Ըստ թուրքական մամուլի՝ Ռուբիոն հայտնի է Թուրքիայի նկատմամբ բավականին կոշտ դիրքորոշմամբ:
Էրդողանի խոսքով՝ Սիրիայում տիրող անկայունությունը և այնտեղ գործող «ահաբեկչական կազմակերպությունները» սպառնում են Թուրքիայի անվտանգությանը:
Համաձայնագիրը կնքվել է Բաքվում ընթացող ՄԱԿ-ի 29-րդ կլիմայական համաժողովի՝ COP29-ի շրջանակներում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |